Սատանի մայլում քյանդրբազություն չանել
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրերի վերաբերյալ նախքան ելույթը սկսելը նշեց, որ այն կառուցել է այլ կերպ: Արսենյանը բերեց ՛՛Ով է ուզում միլիոնատեր դառնալ՛՛ խաղի օրինակն ու հիշեցրեց, որ պատասխանը չիմանալու դեպքում խաղացողը երեք հնարավորություն ուներ: Առաջինը զանգ ընկերոջն էր:
Զուգահեռնե տանելով այս համաձայնագրի հետ՝ ԲՀԿ պատգամավորն ասաց. ՛՛Մեր կառավարությունն երբ իմացել է թանկացման մաիսն, զանգել է Գազպորմին ու ասել օգնիր մեզ լուծենք այս խնդիրը:
Հետո պետք է օգտվես մյուս հնարավորությունից, դա հիսուն-հիսունն է, երեք հարյուր միլիոն դոլարը կիսելու հնարավորությունն է: Երրորդ հնարավորությունը դահլիճի օգնությունն է, որը դուք եք՛՛:
Սակայն Արսենյանը վստահ է, որ դահլիճի մեծամասնության տված պատասխանը լինելու է ի վնաս ՀՀ-ի:
՛՛Մեր բանակցողները հեչ կապ չեն ունեցել ՀՀ-ի հետ, իրենք այդ բանակցությունների ընթացքում սպասարկել են Գազպորմի շահերը լրիվ անշահախնդիր՛՛, -ընդգծեց նա:
Պատգամավորը հիշեցրեց հայտնի թևավոր խոսքը՝ սատանի մայլում քյանդրբազություն չանել, ապա սրա հետ զուգահեռ տանելով ասաց. ՛՛Հո հայ ժողովուրդը չի ասում՝ լարախաղացություն մի արա: Ինքն ասում է այնտեղ մի արա, որովհետև այն մայլեն, որտեղ անում ես, վտանագավոր է, քեզ կգցեն՛՛:
ԲՀԿ պատգամավորը նկատեց, որ եթե այսօր ԱԺ-ը վավերացնի այս պայմանագիրն, ապա այսօր՝ դեկտեմբերի 20-ը կարելի է համարել՝ որպես ՀՀ պատմության սև օր:
Խնդիրն, ըստ նրա, ոչ թե հենց վաճառքն է, այլ այս իրավսություններով վաճառքը:
՛՛Խնդիրը այն է՝ ո՞նց կարող ենք տալ նմանատիպ արտոնությունների երաշխիքներ: Մնացած բոլոր ժողովուրդները կսկսեն ծիծաղել մեզ վրա՛՛:
Արսենյանը հիշեցրեց, որ ինքը բացի ԲՀԿ խմբակցության պատգամավոր լինելը ՄԱԿ ղեկավարն է, և դեմ է քվեարկելու այս համաձայնագրին: