08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին. ԵՄ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին. այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:  “Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի […]

“Հայաստանն արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կնքելու հնարավորությունը”

ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը Frence-Presse գործակալությանը ասել է, որ Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիրը կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը:  “Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները՝ տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով: Դրանք անհամատեղելի են”,- ասել է նա: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն […]

Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն Երեւանի որոշմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RIA Novosti-ին ասել է, որ Մոսկվան հույս ունի, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն Երևանի որոշմանը՝ միանալ կառույցին: Ըստ նրա` Ռուսաստանն ու Հայաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել: “Քաղաքական որոշումն ընդունված է Հայաստանում և ՌԴ-ում: Հույս ունենք, որ այն աջակցություն կստանա Մաքսային միության բոլոր անդամների կողմից”,- ասել է Լավրովը: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացած […]

“Մի քայլ ետ չի լինելու…”

Հետախույզ վետերանների միության վարչության անդամ Արթուր Բունիաթյանը Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց վերջին շրջանում ազատամարտիկների ակտիվացումը, խոսեց փոփոխությունների և ակնկալիքների մասին: Մասնավորապես գնահատելով օրերս գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի քանի ազատամարտիկների Կապանում իրականացվող նստացույցին` Արթուր Բունիաթյանը ասաց. ”Վոլոդյա Ավետիսյանը լավ գործ է անում, սակայն հարկավոր է նախ և առաջ մեր պայմանները հստակեցնենք: Խնդիրը մենք պիտի դնենք […]

Գոնե կառավարությունը կնստի ու կսկսի մտածել /վիդեո/

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, որ ուսման վարձավճարների թանկացումը տրամաբանական կլիներ այն դեպքում, երբ նախապես բարելավվեր նաև ուսման որակը: ”Տրանսպորտը թանկացնում էին, բայց ակնհայտ է, որ որակը չէր բարելավվելու… Ես կհավատայի, որ դա որակի փոփոխություն պիտի բերի, եթե հետևյալ սկզբունքով գնային` նախևառաջ փոխեին, ապա թանկացնեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը: Ըստ նրա` բարելավված համակարգի […]

ԲՀԿ-ին էլ պաշտոննե՞ր /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՅԴ-ականները, մասնավորապես Վահան Հովհաննիսյանը և Լևոն Մկրտչյանը կարող են շատ լավ դեսպաններ լինել: ”Դեսպանը կատարում է արտաքին գործերի նախարարության և երկրի նախագահի վերլուծականները տվյալ երկրում, սա կատարող գործիք է, այսինքն` ոչ թե ասում ենք դաշնակցական է, գնալու է այնտեղ ”Արյունոտ դրոշը” երգի, այլ մեր պետության  հանձնարարականները […]

Րաֆֆի Հովհաննիսյանի վերելքն ու վայրէջքը անակնկալ չէր /վիդեո/

Ինչով էր պայմանավորված “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովրդականության կտրուկ բարձրացումը և որպես ընդիմադիր ուժ անակնկալ վայրէջքը:Կվստահի նորի՞ց ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ մեկ այլ քաղաքական ուժի, թե որպես այդպիսիք առաջիկայում կլինեն միայն քաղաքացիական նախաձեռնությունները: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության նախկին անդամ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: ”Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մենք առաջինը […]

Մաքսային միությանը միանալը` եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ. Սերժ Սարգսյան

Սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո  ստորագրել են համատեղ հայտարարություններ: Այնուհետեւ բանակցության արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում: Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը: “Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,  ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական […]

Իշխանությանը մեծ գումարներ են խոստացել

”Եվրոպայի արժեքային համակարգն առաջ է անցել, տղամարդիկ իրար հետ են ամուսնանում, կանայք իրար հետ են ամուսնանում, և բազմաթիվ այլ բաներ: Հայ մարդ ենք, մենք կարո՞ղ է մեզ պատկերացնենք այդպես, դա ահավորություն է: Նրա հետ ընկերություն անողը պետք է կրի այդ արժեքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առնչությամբ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: […]

Սարգյան-Պուտին հանդիպմանը հետւել է նախագահների համատեղ հայտարարությունը

Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի