28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորբաչովը հումորով է ընդունել իր մահվան մասին լուրերը

Հակերները կոտրել էին “Արգումենտի ի ֆակտի” թերթի Twitter-ի միկրոբլոգը՝ հաղորդելով, որ մահացել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը: Թերթը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը: ИТАР-ТАСС-ի թղթակցին հաջողվել է կապվել Գորբաչովի հետ, ով, լսելով իր մահվան մասին լուրը, ծիծաղել է. “Դա արդեն սովորական է դարձել: Ահա ես զբոսնում եմ Մյունհենում, մինչեւ ատամներս զինված”,- կատակել է ԽՍՀՄ նախկին ղեկավարը:

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կանցկացնի

Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն […]

Պուտինի գրասենյակից հայտնում են՝ հոկտեմբերի 24-ին հնարավոր է Մինսկ հրավիրվի Սերժ Սարգսյանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին Մինսկում կկայանա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համատեղ կառույցի գերագույն մարմնի՝ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի անդամակցության հարցը, տեղեկացնում է izvestia.ru-ն:  Եվրասիական տնտեսական միության ձեւավորումն ակնկալվում է մինչեւ 2015-ի հունվար, եւ ըստ Ուշակովի՝ եռյակի ձեւաչափով նիստին կարևորագույն թեմաներից մեկը կդառնա […]

Հայաստանցիների 74 տոկոսը կարծում է, որ պետական համակարգում կոռուպցիան տարարծված է. Gallup

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին 129 երկրներում անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անց է կացվել ՝ յուրաքանչյուր երկրում մոտ 1000 քաղաքացու հետ անմիջական կամ հեռախոսային հարցազրույցի միջոցով: Համաձայն արդյունքների` երկրներից 108-ում հարցվածների մեծ մասը կոռուպցիան տարածված երևույթ է համարել իրենց պետական համակարգում:  Հայաստանում հարցվածների 74 տոկոսը կարծում է, որ պետական համակարգում […]

Զուրաբյանը պահանջում է հետաքննել Նաղդալյանի հետ կապված միջադեպը

՛՛Երեկ իմ հայտարարությունը, որում հիմնավորվում է, որ Զորի Բալայանի նամակը արտահայտում է իշխող ուժի տեսակետն, ընդհատվեց Հերմինե Նաղդալյանի կողմից 2:24 վայրկյանին,  ինչը օրենքի խախտում էր: Հերմինե Նաղդալյանի այսօրվա հոդվածը ի պաշտպանություն Զորի Բալայանի հաստատում է երեկվա իմ այս հայտարարությունը,  բայց ձեր պաշտպանությունը չպետք  է լինի ապօրինի: Պահանջում եմ հետաքննել այս միջադեպը և բացատրել, որն է […]

Ձեզ դժվարին օրեր են սպասվում. սպառնաց Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովի նիստին հայտարարեց, որ կես ժամ առաջ տեղի է ուենցել խմբակցությունների նիստ, որտեղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՛՛Ժառանգությունն՛՛ ընդգրկված չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: ՛՛ Ավտորիտար որոշում է կայացվել է ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության դեմ՛՛,-նշեց Փոստանջյանը ՛՛Հանրապետական՛՛ պատգամավորները սկսեցին ծափահարել: Զարուհի Փոստանջյանը, սակայն, այսքանով չբավարարվեց. […]

Ռուբեն Հակոբյանը ծափահարեց Հովիկ Աբրահամյանին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամանն այսօր Ազգային ժողովում նիստից առաջ հայտարարեց, որ երեկ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունում տեղի է ունեցել նիստ, և խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը: Արձագանքեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության արդեն նախկին ղեկավարը: Ռուբեն Հակոբյանը ծափահարեց: Հիշեցնենք, երեկ Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց ղեկավարել խմբակցությունը: 

ԱԳ նախարարը կայցելի Բելառուսի Հանրապետություն

Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ: Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մահապատժից հետո ողջ մնացած տղամարդուն կարող են ներել

“Էխո Մոսկվի”-ի փոխանցմամբ` Իրանում կարող են չեղյալ համարել այն տղամարդու մահապատիժը, ով կախաղան բարձրացվելուց հետո ողջ էր մնացել:  Երկրի կառավարությունում որոշել են, որ կրկնակի մահապատիժը կարող է վատ ազդել Իրանի հեղինակության վրա:  Հարկ է նշել, որ վերջերս 37-ամյա տղամարդուն մահապատժից հետո ողջ էին գտել դիահերձարանում: Նա մահվան էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգ վաճառքի համար: 

Կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ Արթուրին հրաժարական պարտադրի. Հրապարակ

Թերթի տեղեկություններով’ ԲՀԿ-ում եւ ՕԵԿ-ում չեն կողմնորոշվում, թե ինչ քայ­լեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի ՛՛ապագայի՛՛ հետ կապված: Հիշեցնենք, որ շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդա­սարյանն ընդհարվել են: Պատճառը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փո­փոխությունն է’ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նախագահ է դարձել Արթուր Բաղդասարյանը: Այս կոնֆլիկտի ելքերը երկուսն են. կամ Ծառուկյանը պետք է հրաժարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի