05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգելա Մերկելն ավտովթարի է ենթարկվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական լիմուզինը վթարի է ենթարկվել, սակայն բարեբախտաբար վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է gazeta.ru-ն։  Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կանցլերը Բրանդենբուրգից A10 արագընթաց մայրուղով ուղեւորվել է դեպի Բեռլին։ Անսպասելիորեն լիմուզինի կողքով ընթացող մեքենան մոտեցել է կառավարական փոխադրամիջոցին ու հարվածել դրան։ Միջադեպի հետեւանքով վնասվել են մեքենաները:

Ընդդիմությունն ո՞ւր է… այնտեղ նախագահները հանդիպեցին

 ՛՛Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները՛՛ թեմայով քննարկմանն այսօր անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի ընդդիմությանն ու համեմատականներ տարվեց Ուկրաինայի ընդդիմության հետ: ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանի ու Ուկրաինայի իրադրությունները նույնական չեն: Սակայն սա չի նշանակում, որ ընդդիմությանը չպիտի կարողանար միավորվել ու մեկ միասնական դիրքորոշում հայտնել արտաքին քաղաքական […]

ՀՅԴ Երեւանի կոմիտեի հայտարարությունը

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։  Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն […]

Ամեն ինչ ավարտված չէ. Լիտվայի դեսպան

Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը վստահեցնում է՝ Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Ասոցացման համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումների արդյունքում: ՛՛Մենք այդ մասին արդեն հայտարարել ենք, որ շարունակելու ենք բոլոր բարեփոխումները, հատկապես, այն ոլորտներում որտեղ դրանք նախանշված էին: Կյանքը Վիլնյուսով չի ավարտվում՝ այդպես էր ասված Վիլնյուսյան գագաթնաժողովին հնչած բոլոր ելույթներում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը: Նա նշեց, որ […]

Հեղափոխության կայծը կարող է անակնկալ բռնկվել

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել “Նոր Ժամանակներ” կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Կարապետյանը նշեց, որ համագումարին հրավիրված չեն եղել ոչ ԶԼՄ, ոչ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրել է կուսակցության նախագահ եւ ընտրել է 5 հոգուց բաղկացած Վարչություն: “Մյուս թեկնածուն` Հրաչյա Սարգսյանն էր, որը վարչության անդամ է: Նա ինքնաբացարկ […]

Ռուս պաշտոնյաները ծաղրում են Հայաստանը

՛՛Բաց հասարակության հիմնադրամներ՛՛ Լարիսա Մինասյանը կարծում է, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստանի շուրջ ու նրա ներսում գործընթացները բավական արագ են զարգանում: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները՛՛ թեմայով քննարկմանը: ՛՛Ունենք այն, ինչ ունենք: Ունենք հետվիլնյուսյան բավական արագ զարգացող Հայաստան՝ դեպի այն ուղղությունը, որի վերջակետը բավական ահասկանալի է: Մեր […]

Դավութօղլուն քննադատներին հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նախարարության 2014 թվականի  բյուջեի հատկացումների հետ կապված ելույթ է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Ելույթի ժամանակ նա պատասխանել է ”Ազգայնականշարժում կուսակցության” նախագահի տեղակալ  Թուղրուլ Թյուրքեշի կողմից հնչեցված քննադատություններին, որոնք վերաբերում էին  արտգործնախարարի Հայաստան այցելությանը, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ի պատասխան նշել է, որ  Հայաստան իր այցելությունը հանցագործություն չէ: ”Ձեր հայրը (Արփասլան Թյուրքեշ-խմբ.)  hայ-ադրբեջանական բախումների  ժամանակ Փարիզում հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք չէր, իսկ ըստ իս չէր, ապա Հայաստանի հետ մեր հանդիպումը նույնպես հանցանք չէ: Հայերի հետ  համատեղ արդար հիշողության շրջանակներում համախմբվելն էլ հանցանք չէ, այլ մի […]

Տապալվեց

՛՛Գործընկերություն հանուն բաց հասարակության՛՛ կազմակերպած այսօրվա քննարկմանը սպասված հյուրերը չէին ժամանել: Թեման ՛՛Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորություններն՛՛ էր, որտեղ պետք է ողջույնի խոսքով հանդես գային և քննարկմանը մասնակցեին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: ՛՛Բաց հասարակության հիմնադրամների՛՛ ներկայացուցիչ Լարիսա Մինասյանը նշեց, որ նրանք նախօրոք հաստատել էին, որ […]

ԵՄ-ն կասեցրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն կասեցնում է Ուկրաինայի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստության աշխատանքները, գրում է INTERFAX.RU-ն: Այս հայտարարությունից հետո կիրակի օրը Կիեւում շարունակվել են բողոքի ակցիաները: Ավելի ուշ Ֆյուլեի ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ֆյուլեի հայտարարությունը Ուկրաինայի նախագահի եւ կառավարության քայլերի արձագանքն է, քանի որ նրանց “խոսքն ու գործը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված