06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշոտ Աղաբաբյանն էլ է դեմ այս համաձայնագրին՝ տարել է Նիկոլի քարտը

՛՛Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքները պետք է հաստատեր նիստում, այդ նիստում որոշումները կայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ: Աժ կանոնակարգում հստակ այս մասին արձանագրված է, Հաշվիչ հանձանաժողովը բաղկացած է յոթ հոգուց, որից չորսը չեն մասնակցել հանձնաժողովի որևէ նիստի և որևէ գործընթացի, այսինքն մենք չունենք քվեարկության արդյունքներ, չունենք վավերացման մասին որոշում՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք Փոստանջյանի կողմից քարտեր վերցնելը խնդիր կառաջացնի, Փաշինյանը պատասխանեց.  ՛՛ՀՀԿ-ական Աշտ Աղաբաբյանն էլ վերցրել է իմ ու Ռուբեն Հակոբյանի գրանցման քարտերը: Կարծում եմ՝ ինքն էլ էր դեմ այդ համաձայնագրի վավերացմանը, երևի այդ պատճառով մեր քարտերը տարել է, որ մենք էլ հանկարծ դավաճանաբար կողմ չքվեարկենք՛՛,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, ԱԺ-ում այսօր կրքերը խիստ բորբոքված են՝ կապված ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ 20 տոկոս բաժնեմասը ՛՛Գազպրոմին՛՛ հանձնելու մասին համաձայնագրի քվեարկության հետ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ