16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արեւելյան գործընկերության անդամները դեռեւս մի լեզվով չեն խոսում. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքագետ, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը ամփոփեց 2013-ը: Խոսելով արտաքին քաղաքական ոլորտում մեր ձեռքբերումների ու բացթողումների մասին, նա ասաց, որ  հետաքրքիր զարգացումներ  տեղի ունեցան այս տարի, միանշանակ գնահատական չստացան: Ընդհանրապես արտաքին զարգացումներից քաղաքագետը նշեց  Սարգսյան- Ալիեւ հանդիպումը, ԼՂՀ կարգավորման գործընթացների հետ կապված նոր հույսերը, կարեւորեց Իրանի միջուկային ծրագրին առնչվող դրական տեղաշարժերն ու ընդգծեց, Իրանի`Հայաստանի համար ունեցած կարեւոր նշանակության մասին:

Խոսելով Մաքսային միությունից`  քաղաքագետը նշեց, որ չի բացառվում, որ  ՀՀ-ի` Մաքսային միությանն  անդամակցության  “Ճանապարհային քարտեզ” ասված փաստաթուղթն արդեն հրապարակվի»,- ասաց պրն  Բեքարյանը:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս էլ Կարեն Բեքարյանը թեեւ չհամաձայնվեց այն մտքի հետ, որ Արեւելյան գործընկերությունն այս տարի տապալվեց, սակայն նշեց, որ այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեին բոլորը, քանի որ Արեւելյան գործընկերության անդամները դեռեւս մի լեզվով չեն խոսում:

Քաղաքագետը կարծում է, որ բոլոր հարցերն իրենց շարունակությունը կունենան նոր` 2014 թվականի ընթացում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ