01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ուրախանում են Youtube-ում 60 հազար դիտումից /վիդեո/

՛՛Բնականաբար, առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից`նա վաթսուն հազար դիտում ունի, դրանից ինքն ուրախանում է, թե`չէ, հարյուր հազար, թե վեց հազար, մշտապես, յորաքանչյուր երկրում, ուշադրության արժանի են:

Այնտեղ կան սկզբունքներ, ելույթի կետեր, որոնց հետ համամիտ եմ՛՛,- այսօր խորհրդրանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե կիսում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության տեսակետները

Շարմազանովը համաձայն է ՀԱԿ առաջնորդի այն դիտարկումների հետ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ պատմականորեն չկան եւ հակառուսական հիստերիան ընդունելի չէ: Բայց, Տեր-Պետրոսյանի ելույթում կան նաեւ դիտարկումներ, որոնք թե քաղաքական, թե պատմական առումով ԱԺ փոխխոսնակի համար, մեղմ ասած, անընդունելի են:

՛՛Կարծես թե Տեր-Պետրոսյաննն իր ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու համար դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարին, որը պատիվ չի բերում որեւէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձեւակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ՛՛,- նկատեց ՀՀԿ խոսնակը:

՛՛Խղճուկ եւ ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, բայց գիտակցելով, որ յոթից-տասը տոկոսից ավել չեն հավաքելու, վախենում եւ չեն մասնակցում:

Խղճուկ եւ ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է:

Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել եւ իրականացնել քաղաքական պրոցեսներ:

Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ի վերջո, ուրախանում են ՛՛յութուբում՛՛ վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կարծում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ՝ առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի՛՛,-ընդգծեց Շարմազանովը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում իշխանահաճո դիրքորոշումներ է արտահայտում,  Շարմազանովն արձագանքեց. ՛՛Ո՞րն է իշխանահաճո: Ողորմելին եւ խղճուկն իշխանահաճո՞ է: Միգուցե այլ երկրների իշխանություններին հաճելի՞ է, չգիտեմ, ինքն ի՞նչ խնդիր ունի լուծելու:

Մենք քննադատությունն ընդունում ենք, բայց երբ մարդը սեփական դեմքը փրկելու համար սեփական քաղաքական ուժը փրկելու համար դիմում է նման բառապաշարի…  միգուցե նրանից է, որ վերջին մոհիկանը`ՀԱԿ-ի շարժիչ ուժը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն էլ լքեց եւ դա նրանց նյարդայնացնում է,  չեմ կարող ասել՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ