02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ղարաբաղը դիտարկվում է ՀայՌուսագազարդի ընկերության բաժանորդ և այդպես էլ կշարունակվի

՛՛Քանի որ Հայաստանն իրավունք չունի պայմանագրում որևէ փոփոխություն մտցնել, այդ դեպքում ԼՂՀ-ը կհայտնվի խիստ անորոշ վիճակում։ Այսիքն կամայականության վրա է թողնված, զուտ Գազպրո՞մի հայեցողության տակ է Ղարաբաղ մտնող գազի խնդիրը՛՛,-այսօր ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի ԱԺ-ին ներկայացված վավերականացման քննարկմանը հարցրեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբեյլանը:

 Բացի այդ նա նույնպես հետաքրքվեց այն հարցով, որ եթե նախարարն ասում է, թե Ռուսաստանը կարող է իր բաժնետոմսերը վաճառել միայն իր դուստր ընկերություններին, ապա հաշվի չի առնվում, որ նույն Գազպրոմը կձգտի նման դուստր կազմակերպություն ստեղծել ու հետո վաճառել ոչ ցանկալի պետությանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե վերջին հարցում ինքը նաև ասել է, որ դա պետք է արվի իրենց համաձայնությամբ և այդ դեպքում, իրենց կկանխեն։

Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ին, ապա նախարարը նկատեց. ՛՛Այո, պայմանագրում այդ հարցը հստակեցված չէ։ Մինչև այժմ մեր համաձայնությամբ Ղարաբաղը դիտարկվում է ՀայՌուսագազարդի ընկերության բաժանորդ և այդպես էլ կշարունակվի։ Ճիշտ է, համաձայանգրում այս թեմայով բան չկա, հաշվի առնելով այն խնդիրը, որ առաջիկայում քննակումների ընթացքում ավելի բաց տեսքով ձևակերպումներ կլինեն, դրա համար որևիցե բան չենք գրել։ Բայց որևիցե խոչընդոտ մատակարարման հետ կապված բնականաբար լինել չի կարող՛՛,-շեշտեց նա։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ