27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Կռուտիտ՛՛

ԱԺժում նիստին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրանցվել էր, սակայն Էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Արմեն Մովսիսյանին հարց չուներ տալու, քանի որ չի կարծում, որ մի անգամ հարց տալով և ակնհայտ սուտ պատասխան ստանալով, ինքը մի անգամ ևս պետք է հարց տա և անկեղծ պատասխան ակնկալի։

Փաշինյանը հայտարարեց, որ նախարարը ստել է, և չի կարծում, որ ՛՛կռուտիտն՛՛ այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։ ՛՛Չեմ կարծում, որ ներողություն այս բառի համար ՛՛կռուտիտն՛՛ այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ-ի հետ։ Այս կոնտեքստում ես ուղղակի անիմաստ եմ համարում ձեզ որևէ հարց տալը, որովհետև հարց տալ, նշանակում է ակնկալել, որ պատասխանողը ճշմարտության որևէ դրվագ դնել իր պատասխանի մեջ։ Ես ձեզ հարց չունեմ տալու այս կապակցությամբ, մանավանդ, որ դուք հիմա որպես նախարար չպետք է այստեղ կանգնած լինեիք՛՛:

Իսկ մինչ այդ նա հայտարարեց, որ ԱԺ-ի դիմաց այս հակապետական որոշման դեմ ակցիա է ընթանում, որի ժամանակ ոստիկանները կրկին բռնություն են կիրառում։ ՛՛Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին՝ հնարավորություն տալով նրանք իրականացնեն սահմանադրության պահանջները՛՛,-ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այն կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չի ապահովի, պետք է հրաժարական տա, ուստի նշեց. ՛՛Բայց մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից կարելի է ենթադրել, որ այս կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ