04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահի հետ

Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր […]

Ուկրաինան կարող է զրկվել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից

ԵԽԽՎ-ն այսօր Ուկրաինայի հետ կապված որոշում է կայացրել, համաձայն որի` ապրիլին կայանալից գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան կարող է զրկվել ձայնի իրավունքից, գրում է РИАновости–ն: “Եթե Ուկրաինայում շարունակվեն մարդկանց իրավունքների կոպիտ ոտնահարումները կամ եթե Մայդանում ուժ կիրառվի, մենք անպայման ձայնից կզրկենք Ուկրաինային”,- ասվում է հայտարարության մեջ:

Գործարարը նեղվել էր. երիտասարդները չէին ուզում աշխատել /վիդեո/

Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանի, հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում աշխատանքներ են տարվում երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես առանձնացվեց  3 ծրագիր, որոնք խթանում են ծնելիությունը աղջիկների մոռ, բիզնես վարկեր են տրամադրվում մարզաբնակ երիտասարդներին եւ մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին: Ի դեպ, առաջարկվել է համապատասխան փոփոխություններ անել վերջին […]

Կովերի ստինքների պատմությունը ու կուտակային կենսաթոշակը/վիդեո/

“Գողին չի կարելի ոչ ոսկի վստահել և ոչ էլ գույք”,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքին, հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Գուրգեն Եղիազարյանը: Եղիազարյանը կասկած հայտնեց, որ այսօր այդ կուտակային 5 տոկոսը վճարող երիտասարդը վաղը կմնա այս երկրում.”Հենց մտածում եմ կուտակայինի մասին անմիջապես հիշում եմ էն կովերի ստինքների պատմությունը, մեկ էլ պատահական հիշում […]

Դա Ալիեւի ռազմական հռետորաբանության շարունակությունն է. պատգամավոր

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիայի եւ դիպուկահարների ակտիվության մասին, ասել է, որ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմական հռետորաբանության շարունակությունն է: Նա նշել է, որ Ալիեւը չի դադարեցնում ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղն ուժով զավթելու մասին, այն, ինչ […]

Ինչու են ԱԺ-ում պատգամավորները ռուսերեն խոսում

՛՛Մեր ռուս գործընկերների հետ ենք որոշել բացել ակումբը, նաև ռուսական գրքի գրադարան է բացվել՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում բացված Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի մասին: Երեկ լրատվամիջոցները հայտնել էին, որ  Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը, իսկ կլոր սեղանի ժամանակ պատգամավորները […]

Նախկին առաջին տիկինը մինչեւ վերջ չի ցանկացել հավատալ Օլանդի սիրավեպի մասին լուրերին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդանի նախկին քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը, ասել է, որ Օլանդի սիրավեպը ֆրանսիացի դերասանուհու հետ իր համար մեծ քանակնկալ է եղել, գրում է INTERFAX.RU-ն: “Իհարկե, ինձ խոսակցություններ հասնում էին, բայց բոլորի մասին էլ ինչ ասես խոսում են: Ես դրանց ուշադրություն չէի դարձնում: Իսկ երբ ճշմարտությունն իմացել, այնպիսի զգացողություն ունեի, ասես երկնաքերից ընկնում եմ”,- […]

Վտանգավոր ժամանակաշրջան է. քաղաքագետ

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որպեսզի գերտերությունները պարտադրեն Հայաստանին իրեն ձեռնտու դիրքորոշումը: Ըստ նրա շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրացումը նույնպես կապված է այս դրության հետ: Քաղաքագետն ասել է, որ վտանգավոր ժամանակաշրջան է, մինչդեռ մտածողությունը հինն է մնում, ինչ էլ բավական ռիկսային […]

Պատասխանեց՝ Նաիրա Զոհրաբյանին /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անդրադարձավ ԱԺ  ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ 2011 թվականին ՀՀԿ-ականները՝ համոզել են քվեարկել կուտակային կենսաթոշակի  օրենքի օգտին, պայմանով, որ 2014  թվականին կքննարկվի պարտադիր բառը: Շարունակությունը Henaran.am-ի տեսանյութում:

Օջալանը դիմել է հայերին

Քրդերի առաջնորդ, “Քուրդիստանի բանվորական”կուսակցության հիմնադիր, Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իր նամակում Օջալանը նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել: Նա նշել է նաեւ, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի  ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի