04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուդանում Ռուսաստանի հյուպատոսին ու նրա կնոջը վիրավորել են

Սուդանում ՀԱՀ բնակիչը հարձակվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ նրա կնոջ վրա, տեղեկացնում է Reuters-ը: Հայտնի է դարձել, որ ավելի վաղ աֆրիկացին իմացել է, որ իր եղբայրը սպանվել է եվրոպացի ձինվորների կողմից եւ որոշել է այդպիսով վրեժ լուծել եվրոպացիներից: Հյուպատոսն ու նրա կինը դանակի մի քնաի հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակն այժմ կայուն է: 

Ցուցարարները Կիեւի քաղաքապետարանը փորձել են գրավել կարտոֆիլներով /վիդեո/

Կիեւում ցուցարաները քաղաքապետարանը գրավելիս “կարտոֆիլային հրանոթ” են օգտագործել, տեղեկացնում է Лента.Ру-ն: Կիեւում ստիպված են պետական շենքերը պաշտպանել` շուրջը բարիկադներ կառուցելով:

Քաղաքացիական հասարակությունը կայացել է

Ազգային ժողովի  ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում որշակի գործընթաց է իրականացնում եւ կայացման փուլում է: Պատգամավորը չբացառեց, որ քաղաքական կառույցներն էլ պիտի փորձեն  համագործակցել քաղաքացիական հատվածի հետ: “Հիմնականում քննարկվում են կենսաթոշակային խնդիրները: Ընդհանուր առմամբ պետք է ընդունենք, որ հասարկությունը մեր երկրում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ ակտիվ է եւ, եթե դա առողջ քննադատության […]

Յանուկովիչի որոշումը հայտնի օլիգարխով էր պայմանավորված

 ՛՛Յանուկովիչը վերջին պահին, ինչպես Սերժ Սարգսյանը Հայաստանում հրաժարվեց ստորագրել ԵՄ համաձայնագիրը, և, բնականաբար, դա առաջացրեց շատ լուրջ դժգոհություն՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը՝ խոսելով ուկրաինական մայդանում տեղի ունեցող գործընթացների մասին:  ՛՛Ուկրաինայի նախագահը խաբեց ժողովրդին ու դա շատ լուրջ հանգամանք էր, որ դժգոհ հասարակությունը դուրս գա փողոց՛՛,-նշեց նա: Ըստ նրա՝ նախապես մայդանում հավաքվածները ուզում էին […]

ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին. Հերմինե Նաղդալյան

Ինչպես հայտնի է՝  երկու օր առաջ ԵԽԽՎ-ն ընտրեց նոր նախագահ` Լյուքսեմբուրգցի Անն Բրասերին: Որքանով այս ընտրությունը դրականորեն կազդի մեր երկրի ուղղությամբ տարվող  քաղաքականության վրա և ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ ԵԽԽՎ ղեկավարությունից, այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանի հետ. –Տիկին Նաղդալյան, Դուք որպես ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած , ԵԽԽՎ […]

Օլանդը հանդիպել է Դինքի այրու եւ եղբոր հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հանդիպել է Հրանտ Դինքի այրու` Ռաքելի եւ եղբոր` Օրհան Դինքի հետ, տեղեկացնում է Radikal-ը: Հանդիպումից հետո, սակայն, նրանցից ոչ ոք լրագրողներին չի ասել, թե ինչից էին խոսում: Ռաքել Դինքը լրագրողներին ասել է. “Նոր ոչինչ չկա, որ դուք չիմանաք”:

Նաիրա Զոհրաբյանը պահանջել է Ալիեւին ենթարկել քրեական պատասխանատվության

ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Հիմք ընդունելով Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեի առաջարկը՝ քրեականացնել ռասիստական ոգով ելույթները, ԲՀԿ պատգամավորը կոչ է արել Ալիեւի դեմ հարուցել քրեական գործ՝ հաշվի առնելով վերջինիս հակահայ, ռասիստական ելույթները։ Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը […]

Օբաման սատարել է ուկրաինացի ցուցարարներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ ունեցած “Երկրի դրության մասին” խորագրով ելույթում հայտարարել է, որ Ուկրաինայում ու ամենուր ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավարական ազատությունների, տեղեկացնում է РИАНовости–ն: “Ուկրաինայում մենք հանդես ենք գալիս այն բանի համար, որ ամբողջ ժողովուրդն իրավունք ունենա ազատորեն ու խաղաղ կերպով արտահայտել իր ձգտումները եւ արտահայտել երկրի ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը”, – […]

Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

“1.5միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսեւորում: Մարդկային հասարակության դեմ երբեւէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին”,-լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա […]

Ինչու Փաշինյանը չի ծառայել հայոց բանակում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր կայքում պարզբանել է այն տեղեկությունները, որ ինքը չի ծառայել հայոց բանակում: Նա գրել է. ՛՛Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել ՀՀ Զինված ուժերում իմ չծառայելու վերաբերյալ: Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել: 90-ականների սկզբին օրենք էր գործում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի