20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչու չեն կառավարությանն անվստահություն հայտնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Մաքսային միության ճանապարհային քարտեզին մանրամասն ծանոթ չէ, և դեռ չի պատկերացնում՝ ինչպես են Ազգային ժողով բերելու Մաքսայի միությանն անդամակցելու հարցը:

՛՛Նախ պետք է մեզ բացատրեն, թե ինչպես են այդ փաստաթղթերը բերելու Ազգային ժողով, և եթե Մաքսային միությանն անդամակցելու հարց կա, ուրեմն սկզբից ընդհանուր որոշում պիտի ընդունվի ՄՄ-ին անդամակցելու մասին, ընդ որում՝ հիմնավորված լինի կոնկրետ փաստերով, դրանից հետո նոր հնարավոր է լծվել այդ փաստաթղթերի ընդունմանը:

Եթե առանց այդ որոշման բերելու են Ազգային ժողով, դա դառնում է ընդհանրապես ոչնչով չհիմնավորված մի փաստաթուղթ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Պատգամավորը նաև նշեց, որ չգիտի, թե կառավարությունն ինչպես է պատկերացնում այդ գործընթացի վավերացման կազմակերպումը:

Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն ներկայացելու պառլամենտական ընդդիմության նախաձեռնությանը, ապա Զուրաբյանը նկատեց. ՛՛Բանակցում ենք,  բանակցման փուլում է՛՛: Հարցին, թե այսինքն ոչ իշխանական խմբակցությունների որոշ անդամները դեմ են, իսկ մյուսները կողմ են, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Չկա այդպիսի բան, զուտ քաղաքական մարտավարության հարց է”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ