17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքան են վաստակում ՛՛Հայռուսգազարդի՛՛ աշխատակիցները

՛՛Հենց վերջին այսօրվա սակագնի պայմաններում Ձեզ հայտնի՞ է արդյոք ՀՀ կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակել Գազպրոմի հանդեպ, սա հնարավոր է Ձեր հարցը չէ, բայց գուցեև Ձեզ հայտնի է՛՛,-Ազգային ժողովում դիմելով Հանրային ծառայություններոը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանինէ հարցրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նազարյանը պատասխանեց, որ ինչպես և նկատեց Բագրատյանը՝հարցն իրեն չէ ուղղված. ՛՛Այս պահին իմ ունեցած ինֆորմացիայով նման երևույթ չունենք, որ կարող ենք պարտքեր կուտակել՛՛:

Բագրատյանին հետաքրքրիր էր նաև, թե ՛՛Հայռուսգազարդի՛՛ տնօրենների խորհրդի աշխատավարձը որքան է և թե վերջին երեք տարիներին ինչքան է աշխատավարձի աճը Հայռուսգազարդում՝ էլեկտրոցանցերում և ջրի մեջ: ՛՛Մեր մեթոդիկայում մենք ղեկավարվում ենք հետևյալ երկու սկզբունքով՝ կան նորմատիվներ՝ որոշում ենք աշխատողների թվաքանակը և կա միջին աշխատավարձի հասկացություն, որ մենք փորձում ենք մոտենալ մեր երկրում տեղի ունեցող զարգացումների ոչ պետական սեկտորում ինչպիսին է միջին աշխատավարձը տվյալ պահին և մեկ տարվա կանխատեսում ենք տալիս՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ մեթադաբանության հիմքում սահմանել են ՛՛Հայռուսգազարդ՛՛-ում 227 000 միջին աշխատավարձ:

Բագրատյանը խոսեց նաև գազի խողոավկների ներկման մասին, թե դրանք ինչ ժամանակագրությամբ են ներկվում, Նազարյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ դրանք պետք է ներկվեն. ՛՛Եթե ամեն տարի ներկեն, դա կլինի խիստ շռայլություն՛՛,-նկատեց Նազարյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ