10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը զրույց է ունեցել. Հրապարակ

Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ։ Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ ՛՛հակամարտությունում՛՛ ոչ ադեկվատ են իրենց պահել՝ ամբախ-զամբախ խոսելով։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ ՛՛զրույց՛՛ ունեցել […]

Պատերազմ թե՞ խաղաղություն

Փաստաբան Նորայր Նորիկյանը անդրադարձել է Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, վերլուծելով հայտարարության ենթատեքստը նա այսպիսի գրառում է արել. “Ծանոթանալով հարևան պետության ղեկավարի՝ Ի. Ալիևի այսօրվա հայտարարությանը, ակամայից մտածում ես, որ այս մարդը կամ տարրական անգրագետ է, ով ստախոսությամբ փորձում է ոգևորել իր ժողովրդին, կամ պատրաստվում է իրական պատերազմի:Հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, Ալիևը, մեծ […]

Բաքուն արյան մեջ կողողենք /վիդեո/

”Հայոց ազգային բանակ” հասարակական կազմակերպության նախագահ Արմո Թորգոմյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ շատ հնարավոր է լքի հայրենիքը: Այսօր Եռաբլուրում նա մասնակցում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը:  Լրագրողի հարցին, թե հիմա էլ է նույն մտքին, նա բացասական պատասխան տվեց. ՛՛Քանի թշնամին այսպես բաներ է անում, ես չեմ գնալու, պաշտպանելու եմ […]

Օլանդը գերադասել է սիրուհուն

Վերջին օրերս բոլորը քննարկում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ նրա սիրային արկածների մասին: Բոլորն անհամբեր սպասում էին, թե ում է ի վերջո ընտրելու նախագահը` իր քաղաքացիական կնոջը` Վալերի Տրիերվեյլերին, թե դերասանուհի Ժյուլի Գայեին: Սակայն կարծես թե Օլանդը կողմնորոշվել է. նա հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնանալ իր քաղաքացիական կնոջ հետ, հետեւաբար` Վալերին կարծես թե […]

Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով. Է. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ, ինչը, ըստ նախարարի` բխում է Հայաստանի տնտեսական ու ռազմական շահերից: Անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն հարձակմանը, նախարարն ասել է, որ այն ուղղված է խանգարելու ԼՂ-ի բանակցային […]

Զրահամեքենաներ են բերվել Կիեւ /վիդեո/

Կիեւի կենտրոնական Գրուշեւսկու փողոց զրահամեքենաներ են բերվել: Հատուկ ջոկատայինները հետ են մղել ցուցարարներին Գրուշեւսկու փողոցից եւ գրավել են Եվրոպական հրապարակը, փոխանցում է  INTERFAX.RU-ն: Համաձայն շրջանառվող լուրերի` իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների:

Շվարցենեգերն աջակցում է Կլիչկոյին եւ ուկրաինացի ցուցարարներին

Հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Թվիթերի իր էջում իր աջակցությունն է հայտնել ուկրաինական “ՈՒԴԱՐ” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին, ինչպես նաեւ Կիեւի փողոցներ դուրս եկած ցուցարարներին:   “Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում իմ ընկեր Վիտալի կլիչկոյին եւ ուկրաինացի ժողովրդին, ովքեր պայքարում են ժողովրդավարության համար”,- գրել է Շվարցենեգերը: Շիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի մայդանում […]

2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել եւս 11 գերատեսչություն

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության […]

Վրաստանի նախագահին Թուրքիայում խնդրել են չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը, գրում է թուրքական Anadolu-ն: Չիչեքը խնդրել է չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Նա ասել է նաեւ, որ 1915-ի իրադարձությունների հետ կապված Հայաստանը եւ Սփյուռքը մոտեցող 2015-ին Թուրքիային սեւացնող քաղաքականություն են իրականացնում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի