31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի առաջ պայման է դնում /վիդեո/

ՀԱԿ նախկին անդամ, ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պատրաստ է համագործակցել Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի նախաձառենած ”Քաղաքացիական պայմանագրի” հետ, սակայն Մակեյանն այս անգամ նախապայման ունի: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Սերժ Սարգսյանից էլ ավելի

“Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում նկատեց, որ Եվրոպական-արևմտյան կողմնորոշումից` Հայաստանի հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանում լուրջ հեղափոխական շարժման: Քաղաքական գործիչը իր տեսակետը կիսել է համապատասխան միջավայրում.”Մի քանի հանդիպումների, տարբեր մարդկանց հետ, տարբեր մտածելակերպի քաղաքական գործիչների շրջապատում”: “Ես դա արել եմ, ոչ թե նրա համար, որ Մաքսայինի ջերմ ջատագովն եմ […]

Բացի ՛՛Ժառանգությունից՛՛ ոչ մեկին չի վստահում

՛՛Տնտեսությունում ամբողջը հանձնված է օլիգարխներին, ամբողջ տնտեսական ոլորտը: Եթե ինչ-որ փոքր օազիսներ մնացել են օլիգարխիայից դուրս, դա միայն առերևույթ է, ինչ-որ մեկը դա վերահսկում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ կառավարության անդամներն ու վարչապետն, օգտագործելով իրենց լծակները, դառնում են օլիգարխ: ՛՛Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, ապա նորմալ […]

Բրազիլիան հրաժարվել է Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրել

Բրազիլիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Բրազիլիան չի քննարկի ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը: Սակայն բրազիլացի մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել հօգուտ Սնոուդենի` նշելով, որ նրա խնդրանքը պետք է բավարարել, գրում է Interfax.ru-ն: Հիշեցնենք, որ Սնոուդենը, ով այժմ գտնվում է Ռուսաստանում, Բրազիլիայից քաղաքական ապաստան էր խնդրել` փոխարենը խոստանալով […]

՛՛Քոչարյանը պետք է պատժվի՛՛. Մակեյան

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վստահ է, որ ՀՀ երեք նախագահները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից: ՛՛ՀՀ երեք նախագահները պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, քանի որ բոլորը կրում են իրենց պատասխանատվությունը երկրի այս վիճակի համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ շեշտելով, որ 2008 թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շանս ուներ՝ դաս քաղելով անցյալից […]

Հերթական անգամ “հուղարկավորել են” Գորբաչովին

ԶԼՄ-ները հերթական անգամ “հուղարկավորել են” ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին: Համացանցում նախօրեին այս էլ որերորդ անգամ լուրեր տարածվեցին, որ Գորբաչովը մահացել է: Լուրը հայտնել էին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թվիթերյան կեղծ էջից, գրում է topnews.ru-ն:    Գերմանիայի ԱԳՆ-ն շատ արագ արձագանքեց այս լուրին`նշելով, որ վերոնշյալ էջն իրական չէ եւ չի պատկանում արտգործնախարարին: Գորբաչովի օգնականն էլ այս […]

Շրջադարձ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում հանդիպել են քաղաքացիական սեկտորի հետ

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ […]

Դավութօղլուի հմայքի արշավը Հայաստանում

Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:  Ի սկզբանե Դավութօղլուն և նրա դիվանագիտական թիմը սկսել էին ապատեղեկատվական քարոզչություն ծավալել` հայտարարելով, որ նա թերևս չկարողանա մասնակցել համաժողովին այլ պարտավորությունների պատճառով, տպավորություն ստեղծելով, որ նա մեծ ցանկություն չունի Հայաստան մեկնելու: Ավելի ուշ, նա իր […]

Ինչ ընթացակարգով կքննվի ԱԺ խմբակցությունների դիմումը ՍԴ

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` ՍԴ ներկայացրախ դիմուն արդեն ընդունվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը:  Նրա փոխանցմամբ` դիմումը տրվել է դատավորին, հիմա այն ուսումնասիրման փուլում է: Դրանից հետո կգումարվի աշխատակարգային նիստ, որտեղ կորոշվի` ինչպիսի ընթացակարգով կքննվի դիմումը: Հիշեցնենք, որ երեք խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները Պարտադիր կուտակային կենսաթոշակային […]

Որքան վճարեց Պուտինը Ուկրաինային

Ռուսաստանը համաձայնել է Կիեւի համար իջեցնել գազի գինը: Նման որոշում է կայացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ, գրում է INTERFAX.RU-ն: Պուտինը հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի ֆինանսատնտեսական խնդիրները` Ռուսաստանն Ուկրաինային 15 միլիարդ դոլար կտրամադրի: Այսպիսով, Ուկրաինան Ռուսաստանից ստացել է այն ֆինանսական աջակցությունը, որը հույս ուներ ստանալ Եվրամիությունից` Ասոցացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված