17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմանի բացումը թուրքական տեսակետում ոչինչ չի փոխի. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Անգելա Մերկելի` Հայաստանի հետ սահմանը բացելու Էրդողանին արված կոչին, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպան կակտիվանա` Թուրքիային կխեղճացնի, Հայաստանին կսիրաշահի:

Նա նշել է նաեւ, որ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ մենք դեռ շատ գործ կա անելու:

«Հարցը քաղաքականացված է միջազգային չափանիշներով, ու դա մեզ ավելի է պարտավորեցնում: Օբաման կանգ առավ եղեռն բառի վրա: Բայց սա լավ առիթ է, որ եղեռնը շրջանառության մեջ դնեինք ու ցեղասպանություն բառն ունենար իր հոմանիշն, այնպես, ինչպես հրեաների մոտ է»,- ասել է նա:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին` բանախոսը նշել է, որ սահմանի բացումը արեւմուտքն առաջադրում է մեր «խաթրն առնելու համար»:

«Սահմանի բացումը թուրքական տեսակետում ոչինչ չի փոխի»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ