11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Ես եմ առաջարկել Երիցյան Արմենին. մարդիկ չեն կարող ընդդիմություն լինել” /վիդեո/

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ըմբռնումով է վերաբերում ՕԵԿ նախկին անդամներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի կուսակցությունից հեռանալու որոշմանը: Նշենք, որ նախկին ու ներկա նախարարները լքեցին կուսակցությունը, երբ նա դուրս եկավ կոալիցիայից: ”Բոլոր նախարարներին առաջարկել ենք մենք, ես եմ առաջարկել Երիցյան Արմենին, բայց մարդիկ ասում են` չենք կարում լինել ընդդիմություն…”: Ինչ վերաբերում է նոր […]

Ինչ է ասել Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իր որոշման մասին տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վերջինս նրան առաջարկել է չհրաժարվել պաշտոնից: Բաղդասարյանի խոսքով` նախագահն այս առաջարկն արել է` միաժամանակ համաձայնելով, որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գա: Շարունակությունը` տեսանյութում:

Հայրիկյանի հանրահավաքին մասնակցեցին զբոսաշրջիկները /ֆոտո, վիդեո/

 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այսօրվա հանրահավաքը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանն անդամակցելու  փաստաթղթեր ստորագրելու դեմ էր ուղղված:  Հայրիկյանն այդ փաստաթղթերը ղազագրեր համարեց: ԱԻՄ-ականներից մեկն աղոթեց, քանի որ ինչպես ասաց Հայրիկյանը, առանց աղոթքի ոչինչ չի լինում: Հանարահավքից հետո նրանք  երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ գրավոր պահանջը հանձնելու նախագահին եւ ակնկալելով պատասխան: Նկատենք, որ հանրահավաքը սակավամարդ էր, […]

Քառյակը չի բացառում համատեղ հանրահավաքները

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակն այսօր նիստում բացի Պարտադաիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու հարցից քննարկել  է նաև կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված խնդիրները: ”Մենք մեր տեսակետին մնում ենք, այսինքն`գտնում ենք, որ անհրաժեշտություն կա լսումներից, հետո հանձնաժողով ձևավորելու։ Քվեարկություն կլինի, եթե անցնի, կձևավորենք հանձնաժողով, եթե մերժի խորհրդարանական մեծամասնությունը, նաև ունենք մտադրություն օրենսդրական […]

Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան. Ծառուկյանը շնորհավորել է Բաղդասարյանին

՛՛Մենք քաղաքականության մեջ չենք հավակնում որևէ մեկի տեղը զբաղեցնելու, կաշկանդված չենք որևէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցությամբ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն, ով այսօր հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Նա հայտարարեց, որ ՕԵԿ-ը ընդդիմություն է դառնում և պատարստ կլինի ցանկացած խնդրի շուրջ համագործակցության նաև քառյակի հետ: ”Բազմաթիվ հարցեր են եղել, որ ՕԵԿ-ը նրանց […]

Հովիկ Աբրահամյանին ո՞ւրիշ տեղից են բերել. Փաշինյան

‘’Շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչ է Կառավարությունը, այն մի մարմին է, որ ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, այս իմաստով Կառավարության փոփոխություն տեղի չի ունեցել”,-այսօր Ազատության Facebook-յան ասուլիսի ժամանակ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ ակնկալիքներ կան արդեն գրեթե ձևավորված Կառավարությունից, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  Նա նշեց, որ որպես ընդդիմադիր քաղաքական […]

Ինչ են զրուցել քառյակի ներկայացուցիչները վարչապետի հետ

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչների դռնփակ հերթական նիստը: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ նիստում, որին մասնակցելու էր եկել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկել են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ կապված խնդիրը: ”Որոշել ենք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորգրահավաք կազմակերպել ու դնել […]

Բաղդասարյանը վարկեր է վերցրել բանկերից. ինչ բիզնես ունի և որտեղ է բնակվելու /վիդեո/

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մի քանի օրից իր վեց անդամից բաղկացած ընտանիքի հետ տեղափոխվելու է` ապրելու երեք սենյականոց բնակարանում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց նա: Բաղդասարյանը խոսեց նաև իր բիզնեսի մասին. ”ես իմ կյանքում ունեմ մի մասնավոր ձեռնարկ, որը ”Հայասի գրուպ” ընիերությունն է, որի սեփականատերը ես եմ, այն կառուցվել է զրոյից, դրա համար խոշոր վարկեր […]

ԲՀԿ-ական պատգամավորները նոր Կառավարության հրաժարականի մասին էին կատակում /վիդեո/

Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր Արարտյան հարթավայրի ստորերկրյա ջրերի խնդիրը: Հիմնական զեկուցողը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով խնդիրների լուծման եղզանակ է առաջարկվում: Նա նշեց, թե պետք է ընդունել 1984թ-ին եղած թվերը և փորձել վերականգնել, այսինքն, եթե այն ժամանակ թույլատրվում էր 1 մլրդ խմ […]

Ովքեր են աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները /ֆոտոշարք/

Ամերիկյան Time հանդեսը կազմել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում  տեղ են գտել 26 քաղաքական գործիչներ: Այսպիսով, ամենաազդեցիկ քաղաքական գործիչների շարքում են `  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Չինաստանի Ժողովրդավար Հանրապետության նախագահ Սի Ցզինպին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի