10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

  Հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքը: Խորհրդակցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով հանդես եկավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:  Հանրապետության ղեկավարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա […]

Ինչ աներ ՀՀ Նախագահը…՛՛Տեցի կրուգ՛՛, ՛՛Վերնիսաժի ռազբորկա սարքե՞ր

Թվում էր, թե Աստանայի թեման սպառվել է, և կրքերը պետք է հանդարտվեն, բայց, չէ, զարմանալիորեն հետևողական են դարձել երևույթները «խորությամբ» ընկալող և «լայնությամբ» ներկայացնող մի շարք «վերլուծաբաններ»:Թվում էր՝ բազմաբնույթ, բազմաբևեռ և հիմնավոր քննարկումներից, ՀՀ Նախագահի սպառիչ մեկնաբանությունից հետո պետք է որ «վերլուծաբան ինտելեկտուալները», կրակը թեժ պահողները, մշտապես անհույս վատատեսները այլևս չշոշափեին այդ թեման: Բայց չէ, […]

Հանրապետականը շարունակելու է այս ամենամեծ եվրոպական քաղաքական ընտանիքում առաջ տանել մեր երկրի շահերը

”Բրյուսելում մեկնարկել է ԵԺԿ Քաղաքական համաժողովը: Քննարկման հիմնական թեման Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքներն են: Աներկբա է, որ ԵԺԿ-ն հաղթանակ տանելով այդ ընտրություններին, գալիք հինգ տարիների ընթացքում պահպանելու եվրոպական քաղաքական առաջատարի դերը: Թեպետ ակնհայտ է նաև, որ նոր խորհրդարանն ավելի բազմազան է լինելու՝ հատկապես հաշվի առնելով ծայրահեղ աջերի և ձախերի մեծացած ներկայությունը: Լինելով ԵԺԿ անդամ` Հանրապետականը շարունակելու […]

Բեռլին-Անկարա քաղաքական կամուրջը ճաքեր է տալիս /ֆոտո/

Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 28-ին դիմել է դիվանագիտական սուր քայլի`իր մոտ է հրավիրել Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլիողլուն: ԱԳՆ-ի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը (Hans-Dieter Lucas, 51տարեկան) նրան զայրացած հայտնել է իր կառավարության վրդովմունքը`վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ`ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի (48 տ-ն) հասցեին […]

Պայքար արամմանուկյանական ու զուրաբյանական թևերի միջև. Իրավունք

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ երիտասարդական կառույցում շարունակվում են կոնֆլիկտները Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի թիմերի միջեւ։ Արամ Մանուկյանին հաջողվեց կառույցի ղեկավար մարմիններում ունենալ մեծամասնություն, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը ֆինանսների տնօրինման հարցը վերապահել է Լեւոն Զուրաբյանին։ Ըստ աղբյուրի՝ դա բերել է երկու պատգամավորների անձնական հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, քանզի ՀԱԿ խմբակցության ղեկավարը, ելնելով անձնական հակակրանքից, […]

Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Հայաստան. Ժամանակ

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան Երեւանում է։ Դեսպանատան հեռախոսավարուհին երեկ ‘’Ժամանակին’’ տեղեկացրել է, որ դեսպանն աշխատավայրում է եւ դեսպանատան աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում։ Թերթի տեղեկություններով՝ այսկերպ Ուկրաինայի նորընտիր իշխանությունն իր դրական տրամադրվածությունն է արտահայտել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորանքին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛. Հրապարակ

Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛: Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը ՛՛սեղանին՛՛ դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի ՛՛վերմակն՛՛ է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական և արտախորհրդարանական […]

Տեր-Պետրոսյանը լռեցրել է կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստը: Իսկ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանն այս միջոցառման մասնակիցներին: Ասել է, որ պետք է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ, և ՀԱԿ-ի կողմից այնքան էլ բարոյական չի լինի կառավարության ձևավորումից անմիջապես հետո պահանջել կառավարության հրաժարականը: Պարզ է, որ նիստը Տեր-Պետրոսյանն անցկացրել […]

Անհրաժեշտությունը չկա

Քառյակի առաջնորդների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: ՛՛Առայժմ դրա անհրաժեշտությունը չենք դիտում, բայց երբ անհրաժեշտ լինի, այդ հանդիպումը կլինի՛՛,-նշեց նա: Հարցին, թե ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Առաջիկայում կլինի՛՛:  

Միկոյանը ստալինյան գործիչ էր. Լեհաստանի դեսպան/վիդեո/

Լեհ ժողովրդի համար ինչպիսի՞ մարդ է համարվել հայ ազգի խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը: Ինչպիսի՞ դեր է խաղացել նա Լեհաստանի կյանքում: “Ես կարծում եմ,  որ Ձեր սերնդակիցների շրջանում Միկոյանի անունը ոչ մի բան չի ասում, իսկ նախորդ սերնդի երիտասարդների մոտ նա դիտվում է, ոպես ստալինյան գործիչներից մեկը”,-ասաց դեսպանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի