10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք կզիջենք Ղարաբաղը

Թրանսփարենսի Ինտերնեյշնլ ՀԿ ղեկավար Վարուժան  Հոկտանյանը այսօր կայացած   “Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո”  թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ պետք է առաջ քաշել մի քանի հարցեր, առաջին հերթին՝  անվտանգության հարցը, զուտ ռազանմաքաղաքական իմաստով: “3  տարուց ավելի  բանակցություններ էր տարվում Եվրոպական միության հետ համաձայնագիր կնքելու շուրջ, նույնիսկ ծրագրել էին, որ պետք է համաձայնագիրը ստորագրեն, […]

Ով կվերցնի ՀՀԿ-ի թափուր մանդատը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտին Սարգսյանի մանդատը, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, պետք է վերցնի Վազգեն Կարախանյանը: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մանդատը կփախնցվի ցուցակի հաջորդ համարին, և շնորհավորեց Մարտին Սարգսյանին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  Հայաստանի առեւտրաարդյունաբերական […]

”Ժառանգությունը” պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը

”Ժառանգություն” կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետեւողականորեն եւ պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին եւ ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը եւ հարվածում են […]

Սիրիայում նախագահական ընտրություններ են. առաջին անգամ մասնակցում է մեկից ավել թեկնածու

Սիրիայում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որին առաջին անգամ մասնակցում են մի քանի թեկնածուներ: 2011 թ.-ից քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում նախագահի պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ: Նրանք են գործող նախագահ Բաշար Ասադը, ընդդիմադիրներ Խասան Ան-Նուրին և Մահերա Խաջարան: Վերջին երկու թեկնածուների անունները քիչ են հայտնի սիրիացիներին: Առաջին փուլում հաղթելու համար բավարար կլինի հավաքել 50% […]

Չկա ճանապարհային այն քարտեզը, որը կբերի Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը. Լևոն Բարսեղյան

«Սեպտեմբերի 3-ից մինչ օրս չտեսանք, որ իշխանությունները հաշվի նստեն հասարակության հետ, Մաքսային միության անդամակցելու հարցի շուրջ»,-այսօր  “Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» քննարկմանը իր ելույթում նշեց Գյումրիի “Ասպարեզ”  ակումբի խորհրդի նախագահ, Լևոն Բարսեղյանը։ վերջինիս խոսքով ինքը ամբողջ այդ ընթացքում փորձել է հասկանալ Հայաստանի շահը, բայց չի կարողացել հասկանալ, թե Սերժ Սարգսյանն ինչպես է […]

Ռուսաստանը պաշտոնապես խզեց հարաբերությունները ԵԽԽՎ-ի հետ

Ռուսաստանի պատվիրակություն չի մասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանին: Այս մասին հայտարարել է Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Հարաբերությունների խզումը կլինի ժամանակավոր` մինչ 2014 թ.-ի ավարտը, քանի դեռ կգործեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: ”Մոսկվան պաշտոնապես տեղեկացրել է ԵԽԽՎ-ին համագործակցության դադարեցման և ասամբլեայի ամառային նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելու մասին”,-հայտարարել է նա: Հիշեցնենք, որ […]

Փաստորեն Նազարբաևն է Հայաստանում քննարկումներ իրականացնում. Արթուր Սաքունց

Այսօր ”Էրեբունի պլազա” հյուրանոցում կայացավ քննարկում ’’Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո’’ թեմայով : Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ելույթում նկատեց, որ այն որոշումները որոնք ընդունվում են իշխանության կողմից ,տեղի չեն ունենում այն մարմիներում, որտեղ հասարակությանը հնարավորություն կընձեռվի և կտրվի հարթակ կարծիքը հայտնելու համար: ’’Ըստ էության երեք երկրներ միասին […]

Հնչել է ընդդիմադիր քառյակի վերջին զանգը

՛՛Երբ ես գրում եմ՝ ՛՛այսօր հնչել է ընդդիմադիր քառյակի վերջին զանգը: ՛՛Հրաշալիները՛՛ 12-կետանոց պահանջ են ներկայացրել իշխանությանն ու գնացել են ամառային հանգստի», իմ որոշ ընդդիմադիր ընկերներ նեղանում են, նույնիսկ ինձ մեղադրում են, թե կատարում եմ իշխանության պատվերը:Սակայն եթե հումորը թողնենք մի կողմ, ասվածն իրականություն է:Համատեղ փաստաթուղթ մշակելը դրական երևույթ է. ի վերջո այնքան էլ հեշտ բան […]

Ադրբեջանը չի անդամակցի Եվրասիական կամ Եվրոպական միությանը

Ադրբեջանը չի պլանավորում մտնել որևէ միություն, այդ թվում Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը խնդիրներ չունի Ռուսաստանի հետ աևտուր անելու հարցում: Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարարել էր, որ քննարկվում է […]

Վտանգված է Հայաստանի պետականությունը. Դավիթ Շահնազարյան

Քիչ առաջ մեկնարկեց   ’’Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո’’  թեմայով քննարկում:  Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը , որը հանդիսանում է քննարկման համակարգողը  նշեց, որ այսօր կայանալիք քննարկումը նվիրված է Աստանայում կայացած Եվրասիական միության ստեղծմանը միտված հանդիպումներին: Նա նկատեց, որ քննարկմանը հրավիրված են եղել նաև իշխող կուսակցությունից և համակարգից ներկայացուցիչներ, սակայն վերջիններս կրկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի