Ինչ աներ ՀՀ Նախագահը…՛՛Տեցի կրուգ՛՛, ՛՛Վերնիսաժի ռազբորկա սարքե՞ր
Թվում էր, թե Աստանայի թեման սպառվել է, և կրքերը պետք է հանդարտվեն, բայց, չէ, զարմանալիորեն հետևողական են դարձել երևույթները «խորությամբ» ընկալող և «լայնությամբ» ներկայացնող մի շարք «վերլուծաբաններ»:
Թվում էր՝ բազմաբնույթ, բազմաբևեռ և հիմնավոր քննարկումներից, ՀՀ Նախագահի սպառիչ մեկնաբանությունից հետո պետք է որ «վերլուծաբան ինտելեկտուալները», կրակը թեժ պահողները, մշտապես անհույս վատատեսները այլևս չշոշափեին այդ թեման:
Բայց չէ, փղի նկար ճղող «քաղաքական գործիչները», զանազան կուսակցական ակտիվիստները էլի տեղին-անտեղին վերլուծում են նախագահի պահվածքը, Նազարբաևի պորտը հենց նիստի ժամանակ տեղը չդնելու, չարձագանքելու, ձեռի հետ նաև Պուտինին «չկմճտելու» կապակցությամբ…
Հերիք է, պետք չէ մի բաժակ ջրի մեջ փոթորիկ սարքել, պարոնայք զանազան «գործիչներ», հետին խելքով ինտելեկտուալներ…Ի՞նչ աներ ՀՀ Նախագահը…«Տեցի կրուգ», «Վերնիսաժի ռազբորկա», Կոտայքի մարզի անընդհատ հնչող կրակոցները սարքե՞ր…Քուչի ռազբորկա չէր և լռությամբ, արհամարհական պահվածքով այդ պահին արվեց այն, ինչ պետք էր…
Ախր այ պղպջակ հանող «գործիչներ», այ թոք-շոուների հերոսներ, այ խորհրդային տարիների հայտնի մուլտիկի հերոս Զնայկաներ, այ հայի հետին խելքի մասնագետներ, ձեզ էլ գիտենք, ձեր ունակություններն էլ, ձեր պահվածքն էլ տարբեր իրավիճակներում` անտարբերությունից, ղզիկությունից մինչև աղոթելը…Ձեզ թելադրողներին էլ, ձեզ հովանավորողներին էլ, ձեզ քսի տվողներին էլ, ֆինանսավորողներին էլ հավանաբար շատերը գիտեն կամ ճանաչում են…Ձեր «խորը, գիտական, խորիմաստ» ելույթների, գրառումների, քննարկումների հետևանքն էր նաև Ալիև կրտսերի այդ հայտնի նամակը…Մեռանք ասելով՝ հերիք ամեն ինչի մասին բացահայտ խոսել…Հիմա էլ ադրբեջանցիների մանրակրկիտ հրահանգավորում եք, թե ինչ ուժերով, ինչ մեթոդներով պահանջեն մաքսակետ դնել…Հերիք է էլի, ամեն ինչ չափ ու սահման ունի…
Տեսել ենք չէ, ճանաչում ենք չէ…Ախր շատ արագ հարստացաք բոլորդ, մեր աչքի առաջ, այ ազնվության և պարկեշտության «ջատագովներ», գոնե «աբուռ» ունեցեք ձեզ անընդհատ մեյդան մի գցեք….
Ռոբերտ Մելքոնյանի Facebook-յան էջից