10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Ընտրություններին սիրիացիների ակտիվությունն ուղերձ էր Արևմուտքին”’. Ասադ

Սիրիայի քաղաքացիների մեծ ակտիվությունը նախագահական ընտրություններում ուղերձ է Արևմուտքին և այն երկրներին, որոնք պատերազմում են Սիրիայի դեմ: Այսպիսի գնահատական է տվել հունիսի 3-ին Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններին նախագահ Բաշար Ասադը: ”Սիրիացիներն ազատ ժողովուրդ են, ժողովուրդ, որն ի վիճակի է ինքնուրույն իր ճակատագիրը որոշել”,-նշել է Ասադը: Կայացած նախագահական ընտրություններում նա հավաքել էր ձայների 88.7%-ը և կշարունակի […]

Նախագահի համար բնակության ցենզը կփոփոխվի՞

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նախագահի և պատգամավորների բնակելիության վերաբերյալ ցենզերին անդրադարձ չկա, քանի որ դրանք չեն նախատեսվում փոփոխության ենթարկել: Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասաց Նախագահի առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:  Նա նշեց, որ այդ ցենզերը նույնը թողնելու հիմնավորումն այն նույն հիմնավորմամբ է, որով նրանք գոյություն ունեն: Թովմասյանի խոսքով՝ շատ երկներում չեն կարող […]

Գորիսի մտավորականները մի բուռ չհասած ծիրանի համար. արձագանք

Օրեր առաջ Henaran.am-ը անդրադառնալով Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին՝ նշել էր, որ պայքարը տեղափոխվել է սոցկայքեր: Մասնավորապես իրար հետ հեռակա-առցանց բանավիճել էին մարզային “Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը: Խմբագրությունը ստացել է նամակ Հայկ Միրզոյանից, ով անդրադառնում է մտավորականների անխոնջ կռվին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ […]

Ադրբեջանում հայատյացությունն ու ֆաշիզմը քարոզվում են ամենաբարձր մակարդակով /վիդեո/

 “Ադրբեջանը ԵԱՀԿ գործող նախագահի այցից հետո դիմում է նման քայլի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նաեւ՝ ցույց է տալիս, որ մենք՝ ձգտելով խաղաղության, պետք է պատրաստ լինենք պատերազմի”,-ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, ադրբեջանական դիպուկահարի կրակոցից երկու զինծառայող է […]

Հայաստանը անդամակցությունը Մաքսային միությանը՝ կլինի նաեւ ի շահ Արցախի /վիդեո/

 “Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարվում են մեկ միասնական տնտեսական գոտի, եւ համոզված եղեք մի բանում, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը կլինի նաեւ ի շահ Լեռնային Ղարաբաղի”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, […]

Մանկական ու անլուրջ. Զոհրաբյանի գնահատականը

 ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին, նախ հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում այս մասին տեղեկություններ ունենալով՝ հարց ուղղեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին ու նրանից հստակ բացասական պատասխան ստացավ: ՛՛Սա նույն պատմությունն է, որ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մավոսիսյանը բոլոր հնարավոր […]

Հովիկ Աբրահամյանը ծանոթ չի Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին /վիդեո/

Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարվախ է բայց վերահսկվում է. Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ: Վարչապետի խոսքով, ինքը զրուցել է պաշտպանության նախարարի հետ եւ դեռ պարզ չեն միջադեպի հանգամանքները: Վարչապետը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե սահմանին լարվածության պատճառը Մաքսային միությանւ Հայաստանի անդամակցելն է:  Հովիկ Աբրահամյանը դեռ չի […]

Պուտինը բարի ախորժակ է մաղթել G7-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարի ախորժակ է մաղթել G7-ի (Մեծ յոթնյակ) երկրների հանդիպման մասնակիցներին, ովքեր քննարկում են համաշխարհային հարցեր առանց Ռուսաստանի: ”Ցանկանում եմ նրանց բարի ախորժակ մաղթել”,-նշել է Պուտինն` անդրադառնալով G7-ի գագաթնաժողովին: Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները կհանդիպեն Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հանվել է G8-ից Ուկրաինայի հետ կապված զարգացումների և Ղրիմի միացման պատճառով:

Գազը կթանկանա

”Ցավոք սրտի, Հայաստանում միշտ ականատես ենք լինում այնպիսի պրոցեսների, երբ միշտ ասում են՝ չկա նման խնդիր, բայց մենք կանգնում ենք ՛՛դատարկ տաշտակի՛՛ առջև՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով գազի հնարավոր թանկացման մասին: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի թիվ 1 խնդիրը էներգետիկ անվտանգության ապահովումն է: ՛՛Իսկ գազային մենաշնորհը հնարավորություն է ստեղծում մեր տնտեսությանը կախվածխության […]

Սահմանադրական բարեփոխումները պետք է արվեն գնացող նախագահի պարագայում

 ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, ու դրանք պետք է արվեն մինչև հաջորդ համապետական ընտրությունները: ՛՛Եթե անցանք ընտրությունների միջոցով, եկավ նոր իշխանաություն, ինքը փոփոխություններ չի անելու՛՛,-այսօր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման ժամանակ ասաց Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ 2005 թվականին Հայաստանում բարեփոխումներ եղան գնացող նախագահի պարագայում: Ըստ նրա՝ այսօրվա շատ խնդիրներ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի