Գազը կթանկանա
”Ցավոք սրտի, Հայաստանում միշտ ականատես ենք լինում այնպիսի պրոցեսների, երբ միշտ ասում են՝ չկա նման խնդիր, բայց մենք կանգնում ենք ՛՛դատարկ տաշտակի՛՛ առջև՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով գազի հնարավոր թանկացման մասին: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի թիվ 1 խնդիրը էներգետիկ անվտանգության ապահովումն է: ՛՛Իսկ գազային մենաշնորհը հնարավորություն է ստեղծում մեր տնտեսությանը կախվածխության մեջ գցել գազի խողովակի տրամագծից ու խողովակի այն ծայրը նստած մեր ՛՛բարեկամ՛՛ ժողովրդի բարի կամքի դրսևորումից, պարզապես անընդունելի է և ակնհայտ է, որ գազի գնի գոյացման վրա Հայաստանն այլևս լծակներ չունի՛՛,-նկատեց նա: Քոքոբելյանը կարծում է, որ օր առաջ պետք է մտածել՝ ինչպիսի մեխանիզմներ ստեղծենք, որ մեր հասարակութանը զերծ պահենք նման ոչ ցանկալի հետևանքներից:
Հարցին՝ կթանկանա գազը, նա պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ, որ կթանկանա: Ցավոք սրտի, չեմ տեսնում այս փուլում այն հնարավորությունները, որ մենք կարողանանք կանխարգելել: Խոսքը չի վերաբերում բարի ցանկությունների կամ խնդրանքների շարքին, այլ կոնկրետ որպես պետություն, որի հիմնական գործառույթը պետք է լինի իր քաղաքացիների ու շահերի պաշտպանելը, այդ թվում՝ նաև նմանատիպ խնդիներում, չեմ տեսնում, որ կարողանում ենք իրականացնել դա՛՛:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացման համար տրվող պատճառաբանություններին, ապա Քոքոբելյանը դրանք հիմնավոր չի համարում: Նա նշեց, որ այստեղ աշխատավարձի խնդիր կա նաև: ՛՛ՀՀ քաղաքացիների ու ՌԴ-ից եկած քաղաքացիների աշխատավարձի 5 անգամ տարբերություն կա, դա կարելի էր անել այն դեպքում, եեթ Հայաստանում նման մասնագետներ չլինեին, բայց այս պարագայում այդպես չէ՛՛,-նկատեց նա: Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի էլեկտրաէներգիան թանկանալու է:
”Հանձնաժողովը պարզել է, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՛՛Էներգետիկայի մասին՛՛ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում՛՛-ասված է հաղորդագրության մեջ: