20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկական ու անլուրջ. Զոհրաբյանի գնահատականը

 ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին, նախ հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում այս մասին տեղեկություններ ունենալով՝ հարց ուղղեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին ու նրանից հստակ բացասական պատասխան ստացավ: ՛՛Սա նույն պատմությունն է, որ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մավոսիսյանը բոլոր հնարավոր ամբիոններից, հարթակներից համառորեն հայտարարում էր, որ գազի գնի թանկացում չի լինելու, և մենք կանգնեցինք ուղղակիորեն մի խայտառակ փաստի առաջ, որ գազի գինը թանկացել էր շատ ավելի վաղ, քան ողջ այդ ընթացքում, երբ ջանադրորեն հերքւոմ էր նախարարը՛՛,-նկատեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ սա արդեն արատավոր շրջան է, երբ պետական պաշտոնյաները կամ իրապես չեն տիրապետում խնդրին,  կամ նրանց վերջին պահին կանգնեցնում են փաստի առաջ: ՛՛Այստեղ մենք գործ ունենք երկրի հանդեպ հարգանքի և վստահության հետ. կամ նրանք իրապես իրազեկված չեն, կամ նրանք բացարձակապես դիլետանտ են, որ պրոֆեսիոնալ են և իրենց տեղում չեն, կամ ընդհանրապես  մեր երկիրը դարձել է վասալային մի երկիր, որին պահին ով ինչ ասես կարող է թելադրել, և երկրի առաջին դեմքերը մեզ նման, շարքային մահկանացու պատգամավորներիս, շարքային լրագրողների ու քաղաքացիների պես վերջին պահին են իրազեկվում, որ, էլեկտրաէներգիա է թանկանալու, գազ է թանկանալու՛՛,-հավելեց ԲՀԿ պատգամավորը:

Վերջինս ՛՛մանկական՛՛ որակեց էլեկտրաէներգիայի թանկացման պատճառաբանությունը: ՛՛Անլուրջ պատճառաբանություն է՛՛,-նշեց նա:

 Գազի հետ կապված Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ այդտեղ էլ ոչ մի անճշտություն չկա, և ԲՀԿ մասնագետները զբաղվում են այդ խնդրով: ՛՛Բայց ես գրեթե վստահ եմ, որ գազը նույնպես թանկացել է: Այսօր ունենք SOS օրակարգ` արտագաղթ, սոցիալական պայմաններ և երկիրը վասալային կախվածության մեջ գցելու փաստ՛՛,- եզրափակեց պատգամավորը:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ