15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանում հայատյացությունն ու ֆաշիզմը քարոզվում են ամենաբարձր մակարդակով /վիդեո/

 “Ադրբեջանը ԵԱՀԿ գործող նախագահի այցից հետո դիմում է նման քայլի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նաեւ՝ ցույց է տալիս, որ մենք՝ ձգտելով խաղաղության, պետք է պատրաստ լինենք պատերազմի”,-ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, ադրբեջանական դիպուկահարի կրակոցից երկու զինծառայող է զոհվել:

Արդյո՞ք քննարկվել է պատերազմի վերսկսման վտանգը՝ Շարմազանովն ասաց, որ միանշանակ նման հարց չի քննարկվել, բայց մի բան հստակ է՝ քանի դեռ մենք չունենք խաղաղության պայմանագիր, տեսականորեն որեւէ սցենար բացառված չէ:

“Սակայն, իրականում եւ գործնականում մենք, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահները, պատերազմի սկսվելը մշուշոտ ենք համարում”,-նշեց Շարմազանովը:

 Նրա կարծիքով, մենք  գործ ունենք մի պետության հետ, որտեղ հայատյացությունն ու ֆաշիզմը քարոզվում են ամենաբարձր մակարդակով, եւ այստեղ անելիք ունեն բոլոր համանախագահող երկրները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ