06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայում ևս 2 հայ է վիրավորվել

Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են: Ականանետման հետևանքով գրացվում են զոհեր, վիրավորներ և ավերածություններ: Perio News-ը հայտնում է, որ Պաղտատ փողոցում` Ազազի թաղամասում, հրասանդի հարվածի հետևանքով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանները: ”Ազդակը” հայտնում է, որ նրանք բուժում են ստանում:

Ազատամարտիկներին պատերազմի դաշտում չեն տեսել /վիդեո/

“Ազատամարտիկների անունից այսօր խոսող շատ մարդիկ ժամանակին չեն երեւացել պատերազմի դաշտում, շատերն էլ հիմա չեն երեւում”,-նման տեսակետ հայտնեց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վերջին ասուլիսում: Նրա խոսքով՝ կգա ժամանակը, երբ բոլորը կհամախմբվեն: Դիտեք նաեւ տեսանյութը:

Կմասնակցե՞ն հանրահավաքին /վիդեո/

Առաջիկայում երկուշաբթի օրը ժամը երկուսին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների քառյակը հերթական աշխատանքային հանդիպումն է անելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:  Հարցին, թե ինչու է հետաձգվում համատեղ հանրահավաքը, Հակոբյանը պատասխանեց. ՛՛4 քաղաքական ուժեր, բնականաբար, իրենց օրակարգն են բերում և միասնական օրակարգ ձևավորվում է և միանսկան որոշում ընդունվում է այն […]

Արմեն Մովսիսյանի գնահատականը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանից Henaran.am-ը հետաքրքրվեց՝ չի մասնակցելու գազի հանձնաժողովի նիստերին, չէ որ 300 միլիոն պարտքը իր ղեկավարման օրոք է առաջացել: ՛՛Ոչ, կարիքը եթե լինի, կասեն, չկա կարիքը՛՛,-ասաց նա: Նախկին նախարարը երեք բառով գնահատեց նաև Կառավարության ծրագիրը: ՛՛Շատ իրատեսկան ծրագիր է, ականջալուր, խստապահանջ՛՛:

Մարզպետը պատասխանատվության կոչ է անում

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Facebook-յան էջում անդրադարձել է այսօրվա մամուլին, որտեղ խոսվում էր Ջերմուկի ընտրությունների մասին: ՛՛Մի անգամ ես առիթ ունցել եմ նշելու, որ հանրության առջև հանդես եկող յուրաքանչյուր ոք՝ լինի լրագրող, թե հանրային գործիչ, պարտավոր է պատասխանատու լինել: Այդ կապակցությամբ տեսակետս վերստին նեկայացնելու առիթը ստեղծել է ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթը՝ այսօրվա համարում անդրադառնալով Ջերմուկ քաղաքապետի […]

Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել. Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը: ՛՛Այսօր բոլորը վերլուծում էին Նազարբաևի խոսքերը Եվրազեսին միանալու պարագայում ԼՂՀ հարցի մասով։ Նա, մասնավորապես ասել էր, որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ հարց էր բարձրացվել։ Հիմա էլ, Եվրազեսին անդամակցելիս կրկին այդ հարցը բարձրանում է։ Եվ, ուրեմն, ՀՀ-ն Եվրազեսին պետք է միանա […]

Ռուսաստանը պատրաստ է վերանայել Ուկրաինային տրամադրվող գազի գինը

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող գազի գինը կարող է վերանայվել միայն գազի ապագա մատակարարումների համար: ”Նոյեմբեր-դեկտեմբերի ամիսների գինը վերանայման ենթակա չէ: Կարող է քննարկվել միայն հետագայում մատակարարվող գազի գինը”,-հայտարարել է նա: Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է գնալ զեղջերի Ուկրաինային տրամադրվող գազի դիմաց և կարգավորել Ուկրաինայի պարտքի վերադարձման […]

ԱԺ նախագահը ողջունեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքը

Մայիսի 30-ին Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։  Հավաքի բացման արարողությանը ներկա էին ՀՀԿ նախագահի տեղեկալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն […]

Գերհարուստ պատգամավորը. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակ” թերթը գրում է. ”Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարկային տարվա ընթացքում 108.5 միլիոն դրամով (մոտ 261 հազար դոլար) ձեռք է բերել ”Range Rover 5.0” մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 356,9 միլիոն դրամ և 8,2 միլլոն դոլար։ Նախորդ տարվա ընթացքում պատգամավորը ստացել է […]

Քաղաքական էլիտան կառավարության ծրագիրը թողած ”քննարկում” է ”գողական” հարցը. Հրապարակ

Օշականցի Գևորիկի ծեծի պատմությունը, ”Հրապարակի” աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի: Քաղաքական էլիտան՝ կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած, ”քննարկում” է հարցը` ինչպես կվերջանա այն: Քանի որ ”գողական” շրջանակներում ”զապադլո” է օրենքով գողին ծեծելը, ”գողական” աշխարհը նույնպես չի հանգստանում և շրջաբերական` ”քսիֆ” է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց ”ախպերներին”, որ ”գողին” ծեծողները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի