03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նաիրա Կարապետյանի խորհուրդը` հայ ”դիվանագետներին”

   ԵԽԽՎ ամառային նստաշրջանում պակաս չի զգացվում հակահայկական տարրատեսակ դրսեւորումների, եւ մեր պատվիրակությունը միասնական աշխատանք է կատարում` թե հանրայնորեն լուսաբանման ենթակա եւ թե առավել ես հանրայնացման համար ոչ ենթակա:

   Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ենթադրում է շատ ժամանակ անդրկուլիսյան եւ ինչպես հիմա ընդունված է ասել` լոբբինգային գործունեություն: Արհեստավարժության չափանիշ է հասնել արդյունքի` մնալով աննկատ: Դիվանագիտությունը ՓիԱռ չէ, որ ի ցույց դնել ցանկացած քայլ` ներկայանալով հերոսի կարգավիճակում: Հակառակ դեպքում, եթե մենք նպատակ դրած լինեինք հնչեղություն ապահովելու, հայկական պատվիրակությունը կարող էր դուրս գալ դահլիճից, կարող էր ինչ-որ բան նետել նրա ուղղությամբ, սուլել, իրականում տապալելով աշխատանքները ԵԽԽՎ-ում, սակայն հերոսանալով “վայ ՓիԱռշիկների” խորհուրդներով եւ աչքերում (ականջդ կանչի, Զարուհի …): 

   Նման աշխատելաոճի վառ ապացույցն է Ալիեւ – կրտսերի հիստերիկ դրսեւորումները, որ խայտառակ արեցին նրան եւ նրա պետությունը` հաստատելով նրա բացարձակ անկարողությունը դիվանագիտական գործիքներին տիրապետելու հարցում:

   Այն փաստը, որ պատվիրակությունը լարված աշխատում է հակահայկական դրսեւորումների դեմ` ադրբեջանցիների եւ նրանց հավասարեցված եվրոպացիների դեմ, դա բնական է, սակայն զարմանալիորեն անհրաժեշտություն առաջացավ հակադարձել հայաստանյան հակակարծիքներին, եւ ոմանք զարմանլի եւ ոչ սթափ գնահատականներ տվեցին մեր աշխատանքին: Մասնավորապես կցանկանայի խորհուրդ տալ “վայ դիվանագետներին” հետեւել Ողջ գործընթացին Ողջ նստաշրջանի ընթացքում: 
   Թե Մամեդյարովի եւ թե Ալիեւ-կրտսերի ելույթներին հաջորդած նիստերին անձամբ իմ եւ մեր պատվիրակության մյուս անդամների` Նաիրա Զոհրաբյանի, Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Զուրաբյանի ելույթներում հնչեցին կոշտ գնահատականներ Ադրբեջանի եւ նրա կաղմից բարձրացված հարցերի հասցեին: Ավելին, այս ադրբեջանցիներին տրված հարցերի մեծ մասը եւս մեր աշխատանքի արդյունքն էր` մեր եվրոպացի բարեկամների հնչեցմամբ:Հ.Գ. Ինչեւէ … Գործընկերոջս միտքը երկրորդելով, այս պարզաբանումը ներկայացնում եմ ի հարգանք մեր ընթերցողների եւ հասարակության, այլ ոչ թե “հեղինակների” եւ “համահեղինակների” … Մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի դիվանագիտական իրական պատկերին:

Հ.Գ.Գ. – Պարոն Իգիթյանին ի պատասխան մեկ դիտարկում` տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում տեղեկատվական արագ տարածման միջոց են դարձել նաեւ սոցիալական ցանցերը: Սա ի միջի այլոց: ԵԽԽՎ-ն վերջին տարիները համալրած բազմաթիվ պատվիրակներ Ձեզ չեն ճանաչում, սա էլ ի միջի այլոց: ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ձեր ղեկավարած տարիներին ունեցել է միայն Հատուկ հյուրի կարգավիճակ, այլ ոչ թե լիիրավ անդամի: Սա էլ ի միջի այլոց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ