08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի միանալը ԵՏՄ կլինի ֆորմալ ու կարճ /վիդեո/

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ  ԵԱՀԿ-ն այլևս չի կարող իր սկզբունքների շրջանակում` այն է` սատարել տարածաքային ամբողջականությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: ”Սակայն տեսնում ենք, որ ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների ոչնչացման դեպքեր կան, պատերազմական սահմանների հետ խնդրում ճգնաժամը հասել է նրան, որ Ղրիմ, Աբխազիա, Կոսովո և այլ խնդիրներ են առաջացել: ԵԱՀԿ-ի ամենահավանական փոխարինողը ՆԱՏՕ-ն է, և նրա պատասխանատվության ներքո անցնեն ԵԱՀԿ-ի խնդիրները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսի` ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով էլ` երկու գերտերությունների`Ռուսաստանի ու Տրանսատլանտյան դաշինքի հակամարտություն Ղարաբաղի խնդրում չկա: ”Այդ երկու բևեռների թշնամանքը տվյալ պահին Ղարաբաղյան թեմայով չկա, պասային քաղաքականություն է տարվում”,-նշեց նա: Ըստ նրա`սկսվում է տրանսատլանտյան առևտրի ռազմական համագորակցության գոտի: ”Հայաստանը մեծ խնդիր ունի, կամ մտնում է այդ գոտու մեջ, կամ դուրս գալով` խնդիրներ է ունենում”,-նկատեց Սեդրակյանը:

Henaran.am-ի հարցին` հուլիսի մեկին կկնքվի Հայաստանի` ԵՏՄ անդամակցելու փաստաթուղթը, թե ոչ, Անդրիաս Ղուկյասնտ վստահորեն բացասական պատասխան տվեց: Ըստ նրա` բավական լուրջ խնդիրներ կան, որոնք իրական հիմք են ստեղծում, որ նման պայմանագիր չկնքվի: 

”Ես երազում եմ, որ այնքան հետաձգվի, որ վերջ ի վերոջ չկնքվի այս պայամնագիրը. եվրասիական միության նպատակը բավական անորոշ է, Հայաստանի միանալը եթե լինի, կլինի խիստ ֆորմալ ու կարճատև”,-ասաց Անուշ Սեդրակյանը:

Շարունակությունը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ