29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բիշարյանը նախօրոք պայմանավորվե՞լ էր Հովիկ Աբրահամյանի հետ. Ժողովուրդ

ԱԺ  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար։ ‘’Ժողովուրդ’’-ին հայտնի դարձավ, որ հայտարարությունից առաջ՝ ԱԺ ընդմիջման ժամանակ Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Եվ դրանից հետո նման սուր հայտարարությամբ հանդես գալը, թերեւս, կարող է երկու պատճառ ունենալ. կամ նորաթուխ ընդդիմադիրը […]

Հայերը` Բաքվում. Հրապարակ

‘’Հրապարակ’’-ը գրում է. ‘’Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի ‘’Ռոս-Ռոութ’’ սեմինարին Հայաստանից կմասնակցեն Աժ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ‘’Ժառանգությունից’’՝ Թևան Պողոսյանը: Մեկնելո՞ւ եք՝ հարցրինք Կորյուն Նահապետյանին: ‘’Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա. սպասում ենք անվտանգության երաշխիքների հետ կապված հավաստումներին, այսօր ՆԱՏՕ-ի վեհաժողովի քարտուղարության կողմից տեղեկացրել են, որ, նախնական […]

Գուցե կեսից ավելին բավարարենք. վարչապետը` քառյակի կետերից. Հայկական ժամանակ

Երեկ ԱԺ-ում ‘’Հայկական ժամանակի’’ թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, եւ մի մասը կբավարարվի։ ‘’Ես դրան կանդրադառնամ անպայման։ Մասամբ,  կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել, ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, […]

Ով ապօրինի ազատել է որևէ մեկին, մենք իրեն ենք ազատելու. վարչապետը զրուցեց ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՛՛Դեմ եմ՛՛-ը հերթական սատարման երթն էր անցկացնում: Կառավարության առաջ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛–ի ակտիվիստններին մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշեց, որ պետք է կոնկրետ օրինակներ բերեն, թե որտեղ են աշխատողներին ճնշում և չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել: Հովիկ Աբրահամյանը նաև շեշտեց, որ այսօր Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել […]

Քառյակի ներկայացրածը պահանջ չէ, այլ մասնակցություն. ԱԺ նախագահ

Այսօր Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի  նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ըստ պայմանաորվածության Հայաստանը Եվրասիական միությանն անդամագրվելու պայմանագրերը կստորագրի մինչեւ հունիսի 1-ը: ’Իհարկե դրանից հետո բավականին լուրջ աշխատանքներ կան` օրենսդրական փոփոխություններ: Կարճ ժամանակում մենք կընդունենք մոտ 200 օրենքներ, կարծում եմ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտենք’’- ասաց նա: Անդրադառնալով ոչ […]

՛՛Ամբողջ աշխարհում նորից ընկած պարտքեր ենք հավաքում՛՛

՛՛Ներկայացված տվյալներից մենք հասկանում ենք, որ չնայած քանի տարի շարունակ խոսում ենք տնտեսական աճի մասին, իրականում որևէ տնտեսական աճ գոյություն չունի՛՛,-այսօր ԱԺ_ում 2-13 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ բյուջեում նախտեսված էր, որ արտահանման աճը պետք է այնպիսի տեմպեր ունենա, որ երկու անգամ գերազանցի ներդրման […]

Տնտեսական աճի դանդաղման պատճառները

2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ ոչ իշխանականների կողմից հնչող դիտարկումները կապ չունեին բյուջեի կատարողականի հետ:  Նա նշեց, որ թեկուզև 2013 թվականին տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բայց աճը շարունակվել է: Իսկ տնտեսական աճի դանդաղման պատճառ են դարձել հարևան երկրներում, հետևաբար նաև ՀՀ-ում գազի ու […]

՛՛Դուք ո՞նց եք բյուջեն կատարել, էդ ո՞ւմ եք սեղմել՛՛

”Դեռ տարիներ առաջ բյուջեում կարդում էինք` բյուջեն հաստատվել է այսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են էսքան, բյուջեն պետք է լիներ այսքան, կատարվել է այսքանով….մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ: Իմ խորին համոզմամբ՝ արտաբյուջետային ֆոնդ չպիտի լինի՛՛,-այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ իր ելույթում ասեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Բյուջեն կատարվել է, թե չէ, ո՞նց […]

Ամենասիրունի ու խելացիի տեղը ցույց տվեք. Շարմազանովը՝ Հակոբյանին

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի վերաբերյալ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթից հետո նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. ՛՛Մենք ոչ ամենասիրունն ենք, ոչ էլ՝ ամենախելացին: Խնդրում ենք ամենասիրունի ու խելացիի տեղը ցույց տվեք՛՛։ Նշենք, որ Հակոբյանն իր ելույթում դիմելով իշխանություններին ասաց. ՛՛Դուրս եկեք ինքնասիրահարած վիճակից, ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի՛՛: 

՛՛Ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի՛՛

2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման վերաբերյալ ելույթում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե նոր կառավարությունն իր քաղաքական գործունեությունը սկսեց ոչ ազնիվ կանոններով և նույնիսկ գնահատական չի տալիս նախորդ կառավարության գործունեությանը և չի ասում, թե ինչու ձախողեցին ծրագրերը։ Ըստ Հակոբյանի՝ եթե 2 մլրդ ստվերային շարժը բերվեր հարկային դաշտ, այսքան արտագաղթ ու գործազուկներ չէինք լինի։ ՛՛Այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի