17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հուլիսի մեկին, հավանաբար, պայմանագիրը չի ստորագրվի

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հուլիսի մեկին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը չի ստորագրվի: ”Ընթանում է Հայաստանի անդամակցության պրոցեսը ԵՏՄ-ին, Հայաստանը գնում է ճանապարահային քարտեզի ուղղությամբ, փաստաթղթերը պատրաստվում են, մի քանի տեխնիակական խնդիր կան, նաև խնդիրներ կան ԵՏՄ անդամ երկրների միջև, որոնք կարող են լուծվել, բայց որ մեկ շաբաթվա ընթացքում կլուծվեն, կասկածում եմ”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետը: 

Ըստ նրա` Հայաստանի անդամկցության ձգձգումը Ղարաբաղի հետ կապ չունի,  Ղարաբաղյան խնդրի վրա էլ ոչ մի կերպ չի ազդի: 

 Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այցելությանն, ապա Իսկանդարյանը նշեց, որ դա սովորական այց էր, և ժամանակ առ ժամանակ լինում են նման այցեր:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ