03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե անբարոյականներն անբարոյականությունից են խոսում, չի նշանակում, որ դրանով մաքրվում են. Մանուկյանը՝ Քոչարյանին

՛՛Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի, և ինչ կերպ էլ փորձեք ուրիշ ձևով հարցեր տալ, իմ պատասխանն այդպիսին է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում կարծես թե պաշտպանել է քառյակի 12 կետերը: Մանուկյանը նշեց, որ դա իր կարծիքն է, սակայն այն ՀԱԿ-ում գերիշխող է:

Դիտարկմանը, թե Քոչարյանն անդրադարձել է նաև Որոտանի վաճառքին, նա արձագանքեց. ՛՛Եթե գողերը գողությունից են խոսում, անբարոյականներն անբարոյականությունից են խոսում, չի նշանակում, որ դրանով մաքրվում են: Որոտանը, գազը, Սևանը անկախության սիմվոլներ են, ռազմավարական արժեքներ, պետություն պահող արժեքներ, որից կախված է նաև քաղաքականությունն ու երկրի ուղղությունը: Մենք պայքարում ենք դրա համար, որովհետև ունենք մի հեռահար մղում հայրենքը պահելու՛՛: Մանուկյանը շեշտեց, որ այս հարցով դատախազություն է դիմել, և վստահ է՝ այդ վաճառքը իրավական ու տնտեսական առումներով հանցագործություն է պետականության նկատմամբ: Նա հայտնեց, որ այսօր քառյակում խորհրդակցություն է եղել ու այս հարցը ևս քննարկվել է, իրենք հետևողական են լինելու:

՛՛Որոտանի վաճառքը պետք է չեղյալ հայտարարվի, քանի որ նախ խախտված են օրենսդրության հետ կապված բոլոր կետերը, եթե իրենք այդ ամենը բերեն օրենսդրական դաշտ, կառաջանա երկրորդ հարց՝ ինչու այդքան էժան: Որոտանի ինքնարժեքը մեկ ու կես միլիարդն անցնում է, այսինքն՝ մոտ տասն անգամ ավելի թանկ է, քան վաճառվել է՛՛,-ասաց Արամ Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ