03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուժերը պետք է կենտրոնացնել ռեժիմի վերացման ուղղությամբ. Ժիրայր Սեֆիլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նախախորհրդարան’’-ի  անդամ Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ի  տարբերություն ընդդիմության որոշ ներկայացուցիչների իրենք արձակուրդ չեն գնում:

Անդրադառնալով երեկ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին Սեֆիլյանը ողջունեց ակցիայի մասնակիցներին և նկատեց.

’’Այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունի այս օկուպացիոն ռեժիմը,  նրա ենթակա ոստիկանությունը կշարունակի իր քաղքականությունը: Երեկ նրանք բոլորովին կարիք չունեին նման գործողությունների, սակայն բիրտ ուժ կիրառեցին: Ինչ էին ուզում ցույց տալ` չեմ ուզում մանրանալ, թերևս պարզ է”,-ասաց Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը ողջունեց նաև վերջին շրջանում ակցիաների մասնակց ժողովրդի ակտիվությունը.’’Առիթից օգտվելով ես ողջունում եմ մեր ժողովրդի ակտիվությունը , ինչպես նաև տարաբնույթ քաղաքացիական  նախաձեռնություններին, որոնց կողքին նախախորհրդարանը միշտ եղել է կամ հենց մեր կողմից են նախաձեռնվել”:

Հասարակական-քաղաքական գործիչը նշեց, որ “Նախախորհրդարանը” պետք է սկսի իր ուժերը կենտրոնացնել ռեժիմի վերացման ուղղությամբ.”Եթե մինչև անցած տարվա սեպտեմբերի երեքը մենք վիճակը գնահատում էինք` սարդարապատային, ապա դրանից հետո հասկացանք, որ պետք է անցնել հստակ առաջարկությունների և գործողությունների:Մենք պատրաստ ենք դրան, կա հստակ ծրագիր”:

Բանախոսի փոխանցմամբ ”Նախախորհրդարանը”  անցնելու է դեպի հիմնադիր խորհրդարան, որը պետք է պատրաստ լինի երկրի ղեկը վերցնելու իր ձեռքը  և հիմնադիր խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր ունակ լինեն պայքարելու.” 65 հոգանոց խորհրդարանում կան մարդիկ, որոնք նախախորհրդարանի հետ առնչություն չունեն”,-հավելեց ընդդիմադիր գործիչը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ