06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Henaran.am-ի լրագրողին արգելվել է մտնել ընտրատեղամաս /ֆոտո, լրացված/

Գորիսի թիվ 37/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության ավարտից հետո Henaran.am-ի թղթակցին թույլ չտվեց մտնել ներս` պատճառաբանելով, որ տեղամասի փակվելուց հետո իրավունք չկա որևէ անձի թողնել ներս: Այս պահին մեր լրագրողը ահազանգել է ԿԸՀ: Նշենք, որ ԿԸՀ –ի որոշմամբ, քվեարկությունից հետո լրագրողներն իրավունք ունեն ցանկացած պահի մուտք գործել և դուրս գալ ընտրատեղամասից: ԿԸՀ միջնորդությունից հետո […]

Գորիսի քաղաքապետ չընտրվելու դեպքում՝ կհրաժարվի ավագանու մանդատից /վիդեո/

Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ավագանու անդամ Հրայր Յոլյանը քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր է ավագանու մանդատը: Նա պարզապես անիմաստ է համարում աշխատելը: Առաջադրվել է տեսնելով քաղաքում առկա իրավիճակը եւ արդար ընտրության դեպքում չի կասկածում իր հաթանակին: Թեկնածուի խոսքով, ընտրակաշառքների մասին խոսում են քաղաքում, սակայն Յոլյանը վստահ է, որ այս անգամ գորիսեցին չի վաճառվի: Նշենք, որ […]

Ոնց կարող է հանրապետական մարզպետը չսատարի ՀՀԿ-ի թեկնածուին /վիդեո/

Ջերմուկի քաղաքապետի թեկնածու, “Նորոգշին” ընկերության տնօրեն, անկուսակացկան Կորյուն Ստեփանյանը քվեարկեց հանուն իր նախընտրական ծրագրի: Ընտրվելու դեպքում, առաջին գործը կլինի փողոցների ասֆալտապատումը: Չընտրվելու դեպքում պատրաստ է շնորհավորել մյուս թեկնածուին՝ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Կորյունը Ստեփանյանը չհերքեց, որ մրցակիցը իր ընկերն ու բարեկամն է, բայց մտածում է, որ ինքը ավելի լավ քաղաքապետ կլինի: Ի դեպ, թեկնածուն […]

Սուրիկ Խաչատրյանը խորհրդակցությո՞ւն է անցկացրել հանձնաժողովում

Ինչպես փոխանցում են Henaran.am-ի գորիսյան աղբյուրները, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում խորհրդակցություն է անցկացրել: Նա հավաքելով անդամներին՝ հորդորել է այնպես անել, որ ամեն ինչ խաղաղ անցնի, որ իր վրա խոսակցություն չգա:  Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 8-ին Գորիսում քաղաքապետի ընտրություններ են. առաջադրված են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Վաչագան Ադունցն ու անկուսակցական […]

Վերամբարձ եւ ճոռոմ ճառերից բոլորս հոգնել ենք. ՍԴՀԿ ատենապետ

Այսօր՝ հունիսի 7-ին տեղի ունեցավ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության  հերթական հավաքը: Կուսակցականները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրները՝ սկսած օլիգարխիայի հեռացումից մինչեւ առավարման համակարգ, փոքր եւ միջին բիզնեսի հարկային համաներումից՝ մինչեւ Եվրասիական միության անդամակցություն:   Հավաքը ամփոփեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը`ներկայցնելով ՍԴՀԿ դիրքորոշումը: Նրա խոսքի մի մասը տեսանյութում:

Պուտինը և Պորոշենկոն որոշել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու միջոցները: Նրանք անհրաժեշտ են համարել շրջաններում արյունահեղության դադարեցումը: Պուտինը և Պորոշենկոն հանդիպել են Նորմանդիայում: Նախապես պլանավորված չի եղել նախագահների հանդիպումը, սակայն Պուտինը հայտարարել էր, որ չի խուսափելու Պորոշնեկոյի […]

Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակից

Այսօր՝ հունիսի 7-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին օմբուդսմեն, ՛՛Ընդդեմ իրավական կամայականության՛՛ ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Հայստան-Նախիջեւան սահմանում վերջին օրերին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտմանը: ՛՛Ինչպես Ուկրաինայում եւ Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել եւ մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից: Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների […]

՛՛Գագիկ Ծառուկյանը ելնի, ասի՝ ես ընդդիմադիր եմ, եթե մյուս օրը բոմժ չի, անունս կփոխեմ՛՛ /վիդեո/

՛՛Հայաստանում ընդդիմադիր դաշտ գոյություն չունի և գոյություն չունի երևի թե 2010, 11 թվականից: Երբ մենք բանտում էինք, ընդդիմադիր դաշտ կար, երբ դուրս եկանք, ընդդիմադիր դաշտը մեռավ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:   Նա նշեց, որ երբ բանտից դուրս եկավ, ու հայտնվեց Ազատության հրապարակում, տեսավ, թե 2008 թվականի ՀԱԿ-ի կողքին կանգնած մարդկանց թիվը […]

՛՛Սերժ Սարգսյանն էլ պիտի հարցներ՝ բա Ղրիմը՛՛ /վիդեո/

՛՛Սերժ Սարգսյանը 2008 թվականից ասելիք չունի այլևս, ինչ պիտի ասեր նա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը՝ խոսելով Աստանայում կայացած իրադարձություններից: Ըստ Հացպանյանի՝ ՀՀ նախագահը պետք է ի պատասխան հարցներ, թե ինչ կապ ունի Ադրբեջանն այս ամենի հետ, և ինչու ՌԴ-ն կարող է Ղրիմով գնալ ԵՏՄ, իսկ Հայաստանը Ղարաբաղի հետ չի կարող: Հացպանյանը […]

Ուկրաինական Սլավյանսկում ականանետման հետևանքով նոր զոհեր են գրանցվել

Ուկրաինական Սլավյանսկում զինված խմբավորումների անդամներն ականանետներով հարվածներ են հասցրել ուկրաինացի ուժայինների դիրքերին: Հարձակման հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ: Ուկրաինայի ազգային գվարդիայի տվյալներով, ականանետը տեղադրվել էր Սլավսյանկի եկեղեցիներից մեկի բակում: Հայտնի չեն սպանվածների և վիրավորների հստակ թիվը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի