03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդամենը իշխանություն է ուզում

”Ես գտնում եմ, որ այսօրվա ընդդիմությունը, որ իշխանական են կոչվում, ազնիվ են, իրենց ընդդիմություն չեն անվանում, իրենք իշխանության կողմից ձևավորված, պառլամենտի ներսում մի քաղաքական քառյակ են, որը, համագործակցելով և Սերժ Սարգսյանի, և Ռոբերտ Քոչարյանի հետ, ուզում է կառավարել երկիրը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա` այն, որ քառյակը համագործակցում է երկրորդ ու երրորդ նախագահների հետ, հասկանում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ”Դա հասկանում է, ինքը շատ խելացի, փորձված քաղաքական գործիչ է, իսկ թե որո՞նք են նրա շահերը, գիտե՞ք, ի՞նչ է ինքը ուզում”,-հարցրեց Գիմիշյանը: Հարցին, թե ինքը գիտի` ինչի է ցանկանում հասնել Լևոն Տեր-Պետրոսյանը, նա արձագանքեց. ”Ես տեսնում եմ, որ ինքը ոչ թե պետության, ինչպես մյուս երեք նախագահները, այլ իր իշխանության մասին է միայն մտածում. նա էլ է իշխանություն ուզում”:

Սոս Գիմիշյանի համար անհասկանալի է մնում, թե ինչպես ՀԱԿ-ը կարող էր համագործակցել ԲՀԿ-ի հետ: ”Բացատրեք ինձ` ինչպես Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ԲՀԿ-ը մասնակցել է մարտի մեկին, կրակել են, սպանել են, դրանից հետո ինչպե՞ս կարելի էր նույն մարդու հետ նույն սեղանի շուրջ նստել: Դուք ունե՞ք այս հարցի պատասխանը, ես չունեմ, եթե ես չունեմ այս հարցի պատասխանը, ուրեմն այնտեղ վատ բան է տեղի ունենում, ինքն ընդամենը իշխանություն է ուզում”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ