22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆու ”սերն” առ Աշոտյան ու ԿԳ նախարարություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ”Ժառանգության” անդամ Հրայր Մանուկյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: 

նա նշել է, որ 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից Հրայր Մանուկյանին առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։ ”Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից”,-ասված է Հրայր Մանուկյանի հայտարարության մեջ։ Նշենք, որ այսօր ասուլիսում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր այս մասին, ինչին Facebook-յան իր էջում արձագանքել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

”Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել:

Րաֆֆու “սերը” և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է:

Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ “քառյակային” հավատարմութունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ