29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջոն Քերրին ժամանել է իրաքյան Քրդստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 24-ին այցելել է իրաքյան Քրդստան: Այցի նպատակ է հանդիսանում օգնությունը իրաքյան իշխանություններին նոր միասնական պետություն ստեղծելու գործում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Սպասվում է, որ Քերրին բանակցություններ կվարի Իրաքի քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Որոշ տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է նաև քուրդ առաջնորդներին խրախուսել երկրում քաղաքական կարգավորման […]

Դուք արդեն մամայի բալաներ չեք, հաղթահարեք. Մանուկյանը` լրագրողներին /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեմ է, որ Ազգային ժողովում դրես-կոդ սահմանվի լրագրողների համար և ԱԺ հավատարմագրվեն այն լրագրողներն, ովքեր նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մանուկյանը կոչ արեց լրագրողներին ոտքի կանգնել ու պայքարել սրա դեմ` հավելելով, որ ինքն ու շատ պատգամավորներ կլինեն լրագրողների կողքին: ”Բայց դրա վրա հույս մի […]

Փաշինյանը` Քոչարյանից

Ռոբերտ Քոչարյանը անհանգստացած է Հայաստանում կոռուպցիայի ծավալներից: Գուցե մտավախություն ունի, թե Սերժ Սարգսյանը կամ խփել է, կամ ուր որ է կխփի՞ իր չորս միլիարդ դոլարանոց ռեկորդը: Facebook-յան հանրագրում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Խորհրդարանը ցրելը քաղաքական հանգուցալուծում է

 ”Մեր երկրում քաղաքական ճգնաժամ է հասունանում”,-այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` Հայաստանը խոցելի է, չունի հզոր ռեսուրսներ, որ դիմագրավի արտաքին ու ներքին հարվածներին: ”Իշխանության կողմից լարվածությունը մեծանալու հաշվին քառյակն ավելի կոնսոլիդացված ու զայրացած է աշխատում, մեր ուժը ժողովուրդն է, աշնանը կփորձենք շատ ժողովուրդ հավաքել ու կգործի ճնշումների մեխանիզմը”,-նշեց նա: Ինչ վերաբերում […]

Հուլիսի մեկին, հավանաբար, պայմանագիրը չի ստորագրվի

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հուլիսի մեկին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը չի ստորագրվի: ”Ընթանում է Հայաստանի անդամակցության պրոցեսը ԵՏՄ-ին, Հայաստանը գնում է ճանապարահային քարտեզի ուղղությամբ, փաստաթղթերը պատրաստվում են, մի քանի տեխնիակական խնդիր կան, նաև խնդիրներ կան ԵՏՄ անդամ երկրների միջև, որոնք կարող են լուծվել, բայց որ մեկ շաբաթվա ընթացքում կլուծվեն, կասկածում […]

Ոստիկանության պատասխանը Ռոբերտ Քոչարյանին.news.am

ՀՀ փոխոստիկանապետ  Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ  զրույցում անդրադարձել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`  երթեւեկության տուգանքներին ուղղված գնահատականներին:  –Պարոն Հովհաննիսյան , Ռոբերտ Քոչարյանը այսօրվա իր հարցազրույցում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել է տուգանքների «հայկական տարբերակին» նշելով, որ դրանք անհամադրելի են նվազագույն աշխատավարձի չափին եւ համեմատություն անելով եվրոպական երկրների հետ:  2-րդ նախագահի այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:  […]

Ուժերը պետք է կենտրոնացնել ռեժիմի վերացման ուղղությամբ. Ժիրայր Սեֆիլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նախախորհրդարան’’-ի  անդամ Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ի  տարբերություն ընդդիմության որոշ ներկայացուցիչների իրենք արձակուրդ չեն գնում: Անդրադառնալով երեկ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին Սեֆիլյանը ողջունեց ակցիայի մասնակիցներին և նկատեց. ’’Այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունի այս օկուպացիոն ռեժիմը,  նրա ենթակա ոստիկանությունը կշարունակի իր քաղքականությունը: […]

Եթե անբարոյականներն անբարոյականությունից են խոսում, չի նշանակում, որ դրանով մաքրվում են. Մանուկյանը՝ Քոչարյանին

՛՛Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի, և ինչ կերպ էլ փորձեք ուրիշ ձևով հարցեր տալ, իմ պատասխանն այդպիսին է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում կարծես թե պաշտպանել է քառյակի 12 կետերը: Մանուկյանը […]

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է լրջորեն մտահոգված լինի Ադրբեջանի՝ իր հանձնառությունները կատարելու ձախողման հարցով

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Այսօր ԵԽԽՎ-ում ելույթով հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործեր նախարարը: Նրա ելույթին հաջորդիվ ես ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնեցի իմ տեսակետը Ադրբեջանում տիրող իրական իրավիճակի մասին, ինչը, վստահ եմ, հետաքրքիր կլինի եվրոպացի գործընկերներիս համար: Ելույթիս տեքստը ստորև ներկայացնում եմ նաև ձեզ: Հարգելի գործընկերներ, Անշուշտ դուք տեղեկացված […]

Ռոբերտ Քոչարյանի շարադրանքը սկսել է համընկնել Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին

Քաղաքականությունն էլ սպորտի պես մի բան է։ «Ֆորմայի» մեջ մնալու համար անընդհատ պետք է զբաղվես դրանով։ Անգամ մի քանի ամիս ընդմիջումը զգացնել է տալիս։ Ապացույցը՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն է։ Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլևս բարձրացնել չի կարող։ 1. Տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի հետ կապված. արդեն որոշակի փոփոխություններ կատարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի