06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը թող ապրի իր թոշակով

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառեց  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ համագործակցությունը քաղաքական ուժերի հետ: “Ժողովուրդը դժվար թե այսքան շուտ մոռանա Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունները:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն իր կարգավիճակը բնութագրել էր` որպես երիտասարդ թոշակառու, այնպես որ թող վայելի իր թոշակը”,-ասաց նա:

Արզումանյանը երկրում իրավիճակ փոխելու համար հույսը դնում է միայն քաղաքացիական նախաձեռնությունների վրա:

“Ամեն օր ցույցեր են լինում, ամեն օր տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում, սակայն չկա համախմբվածություն: Հույս ունեմ, որ արդեն աշնանը միասնական կգործեն մեր քաղաքացիական նախաձեռնություններն ու արդյունքի կհասնեն: Իսկ քաղաքական դաշտը լղոզված է:

Քաղաքական դաշտում ավանդական է դարձել, որ մայիսից սկսած` ասում ենք` թեժ աշուն է սպասվում, այսինքն քառյակը 12 պահանջ է ներկայացրել եւ հայտարարում է, թե մեծ հանրահավաք է լինելու: Տեսնենք, թե ինչ կլինի”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ