28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ողջունում ենք հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունները. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին` Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին Բարև Ձեզ, Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող իմ ավստրիացի գործընկերոջը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար պարոն Սեբաստիան Կուրցին: Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակից: Անդրադարձանք այս հունիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցելության ընթացքում […]

Ֆրանսիայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ ԱԺ-ում

Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները: Ֆրանսիացի […]

Գայի՞նք, ձեզ համոզեի՞նք, տնից բերեի՞նք. Շարմազանովն` ընդդիմությանը

Ազգային ժողովում ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ ցավում է, որ ոչ թե բովանդակությունն է քննարկվում, այլ ընթացակարգը, թե ինչու է օրենքը ընդունվելու 24 ժամյա ռեժիմում: ”Օրենքն ընդունվել է հունիսի 21-ին, երբ ընդդիմությունը չէր աշխատում, ավելի […]

Ժամկետն ավարտվում է. ի՞նչ են անելու

 ”Մի քիչ վստահ եղեք մեր բռնած գործի վրա”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցի,թե հաշվի առնելով քառյակում առկա տարաձայնությունները` հնարավոր է քառյակը տարանջատվի: ”Որևէ վտնագ քառյակի գործունեությանը չեմ տեսնում, որովհետև քառյակի օրակարգն առանց այդ էլ շատ լայն է”,-նկատեց նա։ Henaran.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում հանդիպում նախատեսվում է, Լևոն […]

Պետք չէ հույսը դնել եռանախագահների այցերի վրա. ամերիկացի փարձագետ

Լույս է տեսել ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալի “Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» գրքի ռուսերեն հրատարակությունը: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Թոմաս դե Վաալը ասել է, որ ԼՂ հարցում այս տարիներին շատ բան է փոխվել, բայց այս գլխավոր կոնֆլիկտում ոչինչ չի փոխվել, շփմփան գծում այն նույն իրավիճակն է, ինչ […]

Նոր սկանդա՞լ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահին առաջարկեց լսումներ հրավիրել եւ հանձնաժողովներում քննարկել ՎՊ-ի հաշվետվությունը: Նկատենք, ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բավական համարձակ հայտարարությամբ է հանդես եկել, թե Զիմբաբվեում գրանցված ”Հայկական միրգ” ընկերությունը ծիրան աճեցնելու համար պետբյուջեից 462.000$ գումար է հատկացրել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կարող է այս քառօրյայում չլինեն […]

՛՛Յան տվեք՛՛

Այսօր Ազգային ժողովում լրագրողները պատգամավորներին հիշեցրին նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի։ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հարցին՝ որքանով էր տեղին նախագահի դիտարկումը եւ արդյոք իրենցից բացի, ովքեր ծանոթ են խրամատներին, մյուսները կհասկանան դրա կարևորությունը, գեներալը պատասխանեց. ՛՛կսովորեն, կսովորեն … կեթան առաջին գիծ”։ Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Մհեր Սեդրակյանը […]

ԲՀԿ-ը, ՀԱԿ-ն ու ”Ժառանգությունը” հրաժարվեցին

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովում ՀԱԿ-ը, ‘’Ժառանգությունն’’ ու ԲՀԿ-ն ներկայացուցիչներ չեն ունենա: Այս մասին այսօր ԱԺ-ի  նիստում հայտարարեցին խմբակցության ներկայացուցիչները: Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը շեշտեցին, թե հանձնաժողովում բազմակարծություն չկա, ու դոմինանտ է իշխող ՀՀԿ-ի տեսակետը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. ‘’Սա ոչ թե փաստարկներ էին այլ կարծիք: Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտը մեծամասնությունն է’’: […]

Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների. Շարմազանովը` Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում քառյակի անունից հանդես եկավ առաջարկով: ”Արտագաղթը Հայաստանի գոյության, անվտանգության համար ամենաճակատագրական հարցն է այսօր: Այնքան կարևոր, որ բացը լրացնելու համար մենք պահանջում ենք ԱԺ նախագահից օգտագործելով կանոնակարգի մասին օրենքի 18-րդ կետով տրված լիազորությւոններն` անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Խոսքը աղետալի չափերի հասնող լայնածավալ արտագաղթի […]

Սոչիի ու Նյուպորտի հանդիպումներից հետո մենք բավական հաջողություններ ունենք. Գեղամյան

”Հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից հանելու ժամանակը չի եկել, երկրի նախագահի իրավասության ներքո է, թե երբ կգա այդ ժամանակը”,-Ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանի հարցից քիչ անց հետեւեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի արձագանքը: Նա նշեց, որ այս հարցը շատ է բարձրացվել Ազգային ժողովում, և պատահական չէ, որ հիմա հնչեցվեց այդ հարցը Փոստանջյանի կողմից:  Գեղամյանն ընդգծեց, որ օրերս հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի