12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Անունը չեն ուզում լսել

՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց քառյակի ապագա ծրագրերից՝ խոստանալով, որ առաջիկա մեկ ամսում երկրում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի:

‘’Բարգաված Հայաստան կուսակցությունը քառյակի մյուս ուժերի հետ համատեղ կոնսոլիդացված գնում է քառյակի օրակարգի իրականացման ուղղությամբ: ԲՀԿ-ն կանգնած է ոչ իշխանական ուժերի և հասարակության կողքին և, ըստ էության, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ,-նշեց Մուսինյանը:

Արդյոք այս պայքարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին կծառայի, ԲՀԿ-ն սեփական լրատվամիջոցներով Քոչարյանի բացահայտ քարոզին է լծվել՝ հարցին ՀԱԿ խոսնակն արձագանքեց այսպես. ՛՛Կներեք, ես չեմ լսել նման բան: Կարծում եմ, հասարակական-քաղաքական կյանքում գործոն չհանդիսացող երևույթների մասին քննարկումներ ծավալելը անիմաստ է’’:

ՀԱԿԿ խոսնակի ասուլիսի լեյտմոտիվը  Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Իսկ ում են տեսնում գործող նախագահին այլընտրանք.  

’’Կլինեն ընտրություններ, ամեն կուսակցություն կառաջարկի իր թեկնածուին, ՀԱԿ-ը ունի իր թեկնածուն`կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը’’,-իրեն թոշակառու հայտարարած կուսակցական առաջնորդին հիշեց Մուսինյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ