18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լևոն Զուրաբյանի անեկդոտը

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին Սահմանադրական բարեփոխումների թեմայով ընթացող քննարկումները հիշեցրին սովետական մի անեկդոտ: ‘’Այստեղ այնքան ասացին` մարդակենտրոն, մարդակենտրոն, մարդակենտրոն, որ ակամա հիշեցի հին սովետական մի անեկդոտ: ՍՄԿԿ-ի հերթական նիստն է, չուկչան մասնակցում է համագումարի, որտեղ հա ասում են, թե все делается для человека, ради человела, воимя человека, и я знаю имя этого человека’’,-այսօր “Ժառանգության” նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավորը:

Զուրաբյանի խոսքով՝ նման պարագայում ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք առաջարկված Սահմանադրական փոփոխությունները պատճառաբանված, հիմնավորված ու նպատակահարմար են, թե՞ ոչ: “Արդյոք մեզ առաջարկվում են Սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ մեկ այլ բան՝ նոր Սահմանադրություն: Այստեղ ստիպված ենք բացահայտել Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից առաջարկվող առաջին բլեֆը, որ Սահմանադրական փոփոխությունների տակ մեզ փորձում են մատուցել լրիվ նոր Սահմանադրություն, որի հիմքում ընկած է կառավարման խորհրդարանական մոդելը: Հարց է ծագում՝ արդյոք Հայաստանը նման կտրուկ շրջադարձի կարիք ունի: Իհարկե, ոչ”,- նկատեց նա՝ նշելով, որ այս մասին վկայում է անգամ պատմության փորձը:

Լ. Զուրաբյանի խոսքով` ոչ մի ժողովրդավար ազգ սահմանադրափոխությամբ չի զբաղվում: “Լավ, հիմա չեմ հասկանում, էլ ինչի՞ համար ենք սա անում: ԲՀԿ-ն ու Ժառանգությունը չեն պնդում, որ սա լինի, ՀՀԿ-ն չի ուզում, մենք դեմ ենք: 131 պատգամավորից 5 պատգամավոր ունեցող Դաշնակցությունն է ցանկանում: Իմ ամբողջ հարգանքով Դաշնակցությանը, ես մենակ այդ ուժի ցանկությունը բավարար հիմք չեմ կարող համարել, որ անցկացվի զոռով մի ռեֆորմ, որը ոչ մեկ չի ուզում”,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ