04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հույն պատգամավորը ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը

Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում  Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:

Ողջունելով  հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ և հույն ժողովուրդների   դարավոր և բարեկամական  հարաբերությունները,  կարևորեց դրանց  առավել սերտացումն ու ընդլայնումը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին,  ինչպես նաև երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանին՝  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար:

Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը  կարևորեց տարբեր միջազգային հարթակներում  միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝   նշելով, որ տարակուսելի է հույն  որոշ պատգամավորների   վարքագիծը,  որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը,  խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշեց, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատեց, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրեց ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք ՙԽորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության՚ գիտաժողովին, որը նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-23-ին՝ Երևանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ