04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը մեկնում է Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ: Հանրապետության Նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո […]

ԲՀԿ-ն միշտ էլ նահանջի տեղ է թողնում /վիդեո/

“Ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են”,-նման տեսակետ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Վերջինս քառյակի հետ հույսեր չի կապում: Քաղաքագետի դիտարկմամբ,  քառյակում կան սկզբունքային տարաձայնություններ. «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, լավագույն դեպքում չեն բացառի հեղափոխություն ներքեւից տարբերակը՝ փողոցային շարժումներով, […]

Նաև պայմաններն են փոխվել…

 ”Չեմ կարծում, որովհետև ժամանակները փոխվում են, փոխվում են նաև պայմանները”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն` ի պատասխան հարցի՝ արդոք հնարավոր է գալիք նախագահական ընտրություններին կրկնվի նախորդի սցաները: Հիշեցնենք, ընդդիմությունն ու ԲՀԿ-ն նախորդ նախագահական ընտրություններին չմասնակցեցին:  ”Այն ժամանակ գործող նախագահը քաղաքականություն էր իրականացնում, որ իբր թե Արևմուտքի հետ հարաբերությունները լավացնում է […]

ՀՀԿ-ում չեն վախենում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումներին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցի:  ”ՀՅԴ-ն, ”Ժառանգությունը”, կարծում եմ, բովանդակային քննարկումներին կմասնակցեն, ապա և իրենց կարծիքը կասեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ բարեփոխումներին ՀՅԴ-ը կողմ է, իսկ ”Ժառանգությունն” էլ երեկ 3 պայման է դրել, որոնց դեպքում կողմ կլինի: ”Երբ հոկտեմբերի 15-ից հետո արդեն […]

ՀՅԴ-ը դա տեսնում է, իսկ մյուսները` ոչ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե սահմանադրական փոփոխություններն իրականացվեն ՀՅԴ ներկայացրած փաթեթով, ապա իշխանությունը չի կարող վերարտադրվել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ պատգամավորը շեշտեց, որ եթե այդ փաթեթը չընդունվի, ապա իրենք ևս կհանգեն այն տեսակետին, որ սահմանադրական բարեփոխումներն իշխանությունները նախաձեռնել են վերարտադրվելու համար: Հարցին, թե իսկապես իշխանությունները […]

Ցուցարարները պատգամավորին աղբարկղն են գցել /վիդեո/

Նախօրեին Կիեւում կրկին բախումներ են տեղի ունեցել: Այս անգամ ընդհարումներ են եղել ազգային գվարդիայի եւ “Աջ սեկտորի” ազգայնականների միջեւ, որի ընթացքում “Աջ սեկտորի” ներկայացւոցիչները ձվեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, տեղեկացնում է  RT-ն: Բացի այդ, համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են “Աջ սեկտորի” ակտիվիստները աղբարկղը գցում Ռադայի պատգամավոր Վիտալի Ժուրավսկիին: Բացի այդ, […]

Ուշացած

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում եւ քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու: ՎՊ 2013թ. հաշվետվությունը գարնանային նստաշրջանի ընթացքում չի քննարկվել: Այն չքննարկվեց նաեւ սեպտեմբերի 8-11-ի քառօրյայում, թեեւ օրակարգում ընդգրկված էր: Տեղեկացնում […]

Ինչ հարցեր է բարձրացնելու եռյակը հանրահավաքին

Եռյակի հանրահավաքին լիդերների մասնակցության հարցը դեռ չի քննարկվել: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ”Նիստ կհրավիրենք առաջիկայում և այդ հարցը ևս կքննարկենք”,-ասաց նա:  Պատգամավորը հայտնեց, որ հանրահավքի ժամանակ ամփոփելու են 12 կետերը, ինչպես նաև անդրադառնալու են սահմանադրական բարեփոխումներին: Հարցին, թե հնարավոր է, որ ինչ-ինչ պայմանների կատարման դեպքում ԲՀԿ-ը […]

“Թալեաթ փաշա” կոմիտեն ձգտում է անվավեր դարձնել Հունաստանում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը ոտքի է հանել «Թալեաթ փաշա» կոմիտեին, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելովթուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականը: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Մենք գալիս ենք Հունաստան` ձեր երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»: Նշյալ կոմիտեի ղեկավար պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը դատապարտել է Հունաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը` համարելով այն անօրինական: «Մենք […]

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կեսը

5-րդ գումարման Ազգային ժողովի նախորդ՝ 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի  տվել եւ ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում ՛՛լուռ՛՛ պատգամավորները կեսից ավելին են.  ՀՀԿ-ում՝ 70-ից 35-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 21-ը:  parliamentmonitoring.am-ը հարցազրույցների շարք է սկսել խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված