07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրոպան էլ է սպասում հոկտեմբերի 10-ին

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը տնտեսապես շահելու է, միաժամանակ շահելու են նաև մեծ խաղացողները` լրացուցիչ դիվիդենտներ հավաքելով: Այս մասին նա խոսեց այսօր ”Հենարան” մամուլի ակումբում: 

”Այս համագործակցության շրջանակներում կան որոշակի խնդիրներ, պարզ է, որ հիմնական դերակատրողների մոտ կային նաև հակասություններ` ՌԴ-Բելառուս, ՌԴ-Ղազախստան, սակայն այդ տարաձայնությունները, որոնք կան այնտեղ, ստանում են որոշակի լուծումներ: Այն այցերը, որ եղել են այդ երկրների միջև, ցույց է տալիս, որ կան էլեմենտներ, որ պետությունը կստանա անդամակցության դեպքում”:

Քաղաքագետը հավանական է համարում, որ հոկտեմբերի 10-ին պայմանագիրը կստորագրվի: ”Կարելի է ակնկալել, որ կլինի տրամաբանական ավարտը”,-նշեց նա: Մարգարովի խոսքով` ԵՄ-ն վերջնական մոտեցում կցուցաբերի ՀՀ-ի նկատմամբ, երբ տեսնի, թե ինչ կկատարվի հոկտեմբերի տասին:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ