”Ուզում ենք ռուսի սապոկը փայլեցնել մեր թոռներով հիսուն տարի ևս” /վիդեո/
”Ես հարցում չեմ արել, չգիտեմ այդ իննսոն տոկոսը որքանով է ճիշտ, դա միշտ է եղել, բայց սովետական միությունից տասը օր առաջ ՀՀ-ում յուրաքանչյուրը վստահ էր, որ Գորբաչովից ուժեղ մարդ չկա, բայց այնպես փլուզվեց, որ ժողովուրդը 95 տոկոսով գնաց ու կողմ քվեարկեց անկախությանը”,-այսօր քննարկման ժամանակ ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` ի պատասխան դիտարկման, թե ՀՀ բնակչության 90 տոկոսը կողմ է Մաքսային միությանն անդամակցությանը: ”Ժողովուրդն ավելի իմաստուն է”,-նկատեց նա:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ պիտի ճիշտ հարցում արվի: ”Հայաստանում, չգիտեմ, զգալի մասը ասելու է այո եվրոպական կողմնորոշմանը” Պիտի հարցնեն` դուք ուզում եք գնալ աշխատանքի ու ստանաք գումար, որ բավարարում է ձեր ընտանիքին, որ ոստիականությունն անօրինականություն չանի, ընտրությունները լինեն արդար, կասեն` այո, այո, ժողովրդավար երկիր կստեղծենք ժողովրդի հետ միասին”,-նշեց նա: ”Եթե հարցն այդպես տան ժողովրդին, կստացվի, որ ոչ ոք չի ուզենա ՄՄ գնալ, այս կեղծ հարցումը նետված էր հասարակությանը իշխանության ու ՌԴ-ի կողմից”:
Ըստ Իգիթյանի` խոսքը չի գնում ԵՄ-ի կամ ՌԴ-ի միջև ընտրություն անելու մասին, խոսքը գնում է ազատ պայմանների մասին` անկախ նրանից Պուտինին սիրում են փողոցում, թե ոչ: ”Հարցը դրված չէ` ՌԴ-ն է լավը, թե Եվրոպան, այլ արժեքների մասին է խսքը:
Մենք ուզում ենք ռուսի սապոգ փայլեցնել մեր թոռներով հիսուն տարի ևս, թե ազատ ապրենք, ով է ասել, որ գազը չեն թանկացնելու Մաքսային միությունում, բոլոր տարիֆները մինչև 2018 թվականն են, սա արդեն իշխանությունների` հերթական ցիկլ ապրելու փորձն է”,-եզրափակեց Արզումանյանը: