”Մի քիչ էլ իջնի նավթի գինը, Ռուսաստանը զկռտալու է սովից” /վիդեո/
ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը վստահ չէ, որ հոկտեմբերի 10-ին կստորագրվի ԵՄ-ին անդամակցության պայմանագիրը:
”Ես մեծ կարևորութուն չեմ տալիս, թե ինչ կլինի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ես ավելի շատ կարևորում եմ, թե ինչ եղավ սեպտեմբերի 3-ին”,-այսօր քննարկան ժամանակ ասաց նա: ”Հայաստանը հոժարակամ այսօր գնում է դեպի այնտեղ, որտեղ սակցիաներ են, և երբ Ռուսաստանը մեկուսացման մեջ է և մտադրություն էլ չունի բանակցությունների ճանապարհով հարթել իրավիճակը, այլ գնում է առճակատման ԱՄՆ-ի հետ”,-նկատեց նա:
Արզումանյանի խոսքով`Ղազախստանն ու Բելառուսը առիթից օգտվելով Պուտինի առաջ իրենց պահանջներն են ներկայացնում՝ ի շահ իրենց երեկրների: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ այն պնդումները, թե Հայաստանը ԵՏՄ է գնում զիջելով իր սուվերենությունը՝ անվտանգությունից ելնելով, տեղին չէ: Նա հիշեցնում է` ՀՀ-ն նման բազմաթիվ միակողմանի զիջումների է գնացել.
”Հիշեք էներգետիկ համակարգը, էլեկտրոցանցերը, գույք պարտքի դիմաց, Գազպրոմի մենաշահը և այլն: Հենց խոսում էինք, ասում էին մի խոսացեք, այստեղ ԼՂՀ անվտանգության հարցն է, նույնը եղավ սեպտեմբերի երեքի ժամանակ: Բայց եկեք, տեսենք` ինչ ենք ստացել նման զիջումների ժամանակ՝ ամեն անգամ Ադրբեջանն ավելի արտոնյալ դիքերում է հայտնվում, քան մենք՝ մեր զիջումներից հետո”,-ասաց նա:
Իգիթյանը նշեց, որ Ղազախստանն ու Բելառուսը անդամագրվել են ասյ միությանը, քանի որ քաղելու շատ բան ունեն և երբ էլ չի լինի, կասեն ոչ: ”Նազարբաևը այս գործընթացը գործիք է դարձրել լավագույնս իր շահերին ծառայեցնելու, հակառակ դեպքում, երբ չլինի այդ հնարավորությունը, նա լքելու է և չի էլ թաքցնում դրա մասին”:
”Մենք Ելցինի կառավարության հետ ենք ստրատեգիական գործընկեր եղել, դա այլ Ռուսաստան էր… Երբ ասում եմ, որ չեմ ուզում մտնենք այդ միություն, սրանով է պայմանավորված. ոչ մի հակառուսական բան չկա իմ մեջ… Մի քիչ էլ իջնի նավթի գինը, Ռուսաստանը զկրտալու է սովից”,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք ոչինչ չի կրում, ինչը ռուսական արտադրության է: