04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շոտլանդացիների մեծ մասը դեմ է անկախությանը. հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են

Շոտլանդիայում արդեն մշակվել են նախօրեին կայացած հանրաքվեի տվյալները, որոնք ընտրական ռեկորդային ակտիվություն են արձանագրել Միացյալ Թագավորությունում։ Հիշեցնենք, որ Շոտլանդիայում հանրաքվե էր անցկացվում` Մեծ Բրիտանիայից այդ երկրի անկախանալու վերաբերյալ: Շոտլանդիայի անկախանալուն կողմ է քվեարկել մասնակիցների 42%-ը, դեմ` 58%-ը, գրում է BBC-ն։ Շոտլանդիայի անկախությանը կողմ են քվեարկել միայն խոշոր քաղաքի բնակչությունը, մասնավորապես` Գլազգոյի բնակչության 53 տոկոսը կողմ […]

Այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է. Նախագահ Սերժ Սարգսյանը Վենետիկում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է ”Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև” խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման […]

ԲՀԿ-ն՝ լոկոմոտիվ, ՀՅԴ-ն՝ իշխանության հետ /վիդեո/

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է կոորդինացնում կամ լրացնում ընդդիմադիր դաշտը: Ու  եթե ԲՀԿ-ն նույնիսկ միայնակ մնա, որեւէ բան չի փոխվի: “Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն տնտեսության համար կարեւոր, բայց ոչ Հայաստանի համար վճռորոշ հարցերը կարող է լուծել թե՛ խորհրդարանում, թե՛ իշխանությունների հետ բանակցելով”,-ասաց նա: […]

”Սերժ Սարգսյանը ֆորսմաժորային իրավիճակներ է ստեղծում ընդդիմության համար”

”ՀՀ-ում տեղի ունեցող մի քանի տարիների ընթացքը ցույց է տալիս, որ այստեղ իշխանափոխություն անելն այդքան էլ դյուրին չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն` ի պատասխան հարցի, թե արդյոք եռյակի համապետական հանրահավաքին իշխանափոխության վերաբերյալ հայտարարություններ կհնչեն: Նշենք, որ հանրահավաքին եռյակն է մասնակցելու, ՀՅԴ-ը չի մասնակցելու, ինչը քաղաքագետը վաղուց էր կանխատեսել: ”Գաղափարական առումով […]

Հայաստանը վերջապես կմիանա՞ ԵՏՄ-ին

“Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը” – կարծում է քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Մինչ այս Իսկանդարյանի կողմնորոշումը միանշանակ էր` Հայաստանը չի ստորագրի. ”Բայց հիմա չեմ կարող ասել միանշանակ այո, ըստ ցուցանիշների` հավանականությունը մեծ է”: Տեղեկացնենք, նախօրեին ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինն էլ ասել […]

Ի՞նչ եղավ ռեկտորի ”սեքս սկանդալը” /վիդեո/

 Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը անդրադառնալով Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի “օնլայն սկանդալին”՝ տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Հիշեցնենք, համացանցում հայտնվել է մի սիրային նամակագրություն, որը վերագրվում է Հովհաննես Թոքմաջյանին : Մանրամասները` տեսանյութում:

“Մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է”

Եվրախորհրդարանի կայքում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւի առաջարկ է հրապարակվել: Բանաձեւի առաջարկում նշվում է, որ վերջին մի քանի տարում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է, վերջին ամիսներին իշխանությունների կողմից խոշոր ճնշումների թիրախ են հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու լրագրողները: Առաջարկում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ վերացնել բռնությունները, շեշտվում է մասնավորապես ազատազրկված հայտնի իրավապաշտպան Լեյլա […]

5 օր այս կողմ, 5 օր այն կողմ. ”Հիմա ԲՀԿ-ին տեսնենք”

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ՀՅԴ-ի որոշելիքն է ինչ անել, մասնակցել հանրահավաքին, թե ոչ, բայց ամեն դեպքում նա նորմալ ու դրական չի համարում հանրահավաքին չմասնակցելը: ”Իհարկե, 5 օրը չի կարող լինել լուրջ պատճառ: Քառյակը երկար ժամանակ համագործակցում է, և 5 օրվա համար, 5 օր այս կողմ այն կողմ չարժեր հրաժարվել ու հայտարարել դրա մասին: […]

ԲՀԿ-ի ”մեր թևը” չի մասնակցի հանրահավաքին

Հանրահավաքը, իհարկե, կկայանա, բայց կարծում եմ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ հանրահավաքին չեն մասնակցի ոչ միայն Դաշնակցությունը, այլև ՕԵԿ-ը, ՀԱԿ-ի առավել հնչեղ`” փաշինյանական” թևը, ”Ժառանգության” ”փոստանջյանական” թևը, ԲՀԿ-ի ”մեր թևը”: Կարեն Ավագյանի Facebook-յան էջից

Այո, մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին, բայց ինչպե՞ս վստահել

”Մենք իսկապես երեք պայմաններ էինք առաջարկել, բնականաբար, եթե իշխանությունը ցանկություն ունենար այդ պայմաններն իրականացնելու, ինքը կհայտարարեր։ Չնայած որ այդ պայմանները շատ հասկանալի ու տեսանելի են, և լավ կլինի` սխալվեմ, բայց չեմ կարծում, որ իշխանություններն այդ պայմանները կիրականացնեն”,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն` ի պատասխան հարցի, թե ինչու ”Ժառանգության” առաջարկած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված