11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

՛՛Ընդդիմության իրական խնդիրը իշխանության մեջ իրենց մասը գտնելն է՛՛/վիդեո/

՛՛Նույնիսկ ամենափոքր ընդդիմությունը և ներքին սոցիալ-տնտեսական հարցերով է  ընդիմանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի կողմից հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա դիտարկմամբ եռյակի անդամները շատ պասիվ են Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերներին առնչվող հարցերը բարձրաձայնելիս:

՛՛Կամ նրանք գիտեն մի բան, որ չգիտենք մենք, այսինքն՝ հանրությանը դեռ ներկայացված չէ, ինչին կասկածում եմ, կամ ուղղակի նրանց ուժը բավարարում է այսքանին։ Եվ երրորդ՝ նրանց իրական խնդիրը իշխանության մեջ իրենց մասը գտնելն է կամ իրենցը դարձնելը՛՛,-նշեց բանախոսը:

Նախախորհրդարանը պաշտոնապես չի մասնակցելու հանրահավաքին,նշեց նա : Իսկ ինքն էլ զբաղված է, բայց եթե անգամ զբաղված չլիներ՝ չէր մասնակցի.՛՛Ես ունեմ ներքին ընդվզում եռյակի ու նրանց օրակարգի հանդեպ՛՛,-հավելեց Խառատյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ