04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծաղիկ Ռուբոն հորդորել է շեֆի անունից

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի նախաձեռնած “Երդվյալ ազատամարտիկների միություն”-ում արդեն տարաձայնություններ կան: Henaran.am-ի տեղեկություններով, Ազատամարտ վետերանների Աբովյանի մասնաճյուղի ղեկավար Կիմ Գիլոյանին միության անդամները մերժել են եւ չեն մասնակցելու “Փարավոն” ժամանցային համալիրում  այսօր կայանալիք համագումարին: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Ռուբեն Գեւորգյանը՝ ”Ծաղիկ Ռուբոն” հորդորել է հրահանգը փոխանցել շեֆի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից: Սակայն ազատամարտիկները […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած […]

“Իսկ ինչո՞ւ հիմա ոչ”

Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է համարում, այդ թվում և  այն, որ ՀՅԴ-ը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: ՛՛Ժամանակին նույն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նույն կոալիցիայի մեջ էին մտնում, իսկ ինչո՞ւ հիմա ոչ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս վստահ է, որ եթե իշխանությունները գնան փոքր ինչ զիջումների, իրենց […]

“Ով որ նման հոտ է առնում, շնչառական օրգանների խնդիր ունի”

 ՀՅԴ-ը կոալիցիա չի կազմելու ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ նման լուրեր մշտապես գրվում են մամուլում, հիմա էլ ասվում է, թե գարնանը ՀՅԴ-ը պորտֆելներ է վերցնելու: “Կգա հունվարը, կգա գարունը, նույնը կլինի, սրանով բան չի փոխվելու”,-ասաց նա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե սահմանադրական […]

Զուրաբյանը նույնիսկ զարմացած է. եռյակը հանդիպում է ունեցել

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում նիստ էին գումարել ՀԱԿ, ԲՀԿ և “Ժառանգություն” խմբակցությունների ներկայացուցիչները: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենց քննարկումը շատ արդյունավետ է եղել և ձևավորել են օրակարգ, որը շատ լուրջ հեռանկարներ է բացելու Հայաստանում արմատական փոփոխությունների և ժողովրդավարացման առումով: Եռյակը նախատեսում է 8 քաղաքում հանրահավաքներ անցնակցնել: “Ստեղծվել են եռակողմ […]

“Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները”. Շոտլանդիայի վարչապետն ընդունել է իրենց պարտությունը

Շոտլանդիայի վարչապետ, “Շոտլանդիայի ազգային կուսակցության” նախագահ Ալեքսանդր Սալմոնդն ընդունել է, որ իրենք պարտվել են  Անկախության հանրաքվեում, գրում է Interfax.ru-ն: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Սալմոնդը հայտարարել է. “Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, սակայն մենք հարգում ենք շոտլանդացի ժողովրդի որոշումը: Ես ճանաչում եմ արդյունքները ու խոստանում եմ կառուցողական աշխատել”։

“Վայ, ղալաթ եք անում”

Խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն ու ‘’Ժառանգությունը” իրենց նախընտրական ծրագրերում գրել են, որ անհրաժեշտ են համարում սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանական համակարգին: Այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: “Այդ ժամանակ մենք պիտի ասեինք` վայ, ինչպե՞ս եղավ, որ դուք հանգեցիք մեր կարծիքին: Շատ լավ է, որ մի ուժ ևս գալիս է մեր տեսակետներին, մեր կարծիքին: Հիմա […]

Գերի ընկած բրիտանացի լրագրողի տեսահաղորդագրությունը հայտնվել է համացանցում /վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որում Տեսանյութում լրագրող Ջոն Քենտիլը միայնակ նստակ էմութ սենյակում, նրա ձայնը պարզ ու հանգիստ է: Լրագրողը, կարդալով նախապես գրված սցենարը, ասում է, որ ինքը եկել է Սիրիա 2012-ի նոյեմբերին, որտեղ իրեն առևանգել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Ներկայանալով որպես լրագրող, ով աշխատել է մի շարք խոշոր բրիտանական թերթերում, […]

Կատուն կմլավի, շունն էլ կհաչի. ՛՛Դաշնակցության՛՛ ակնարկը

 ”Քառյակի վերջին նիստը, քննարկումներն ու եզրակացություններն անցել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք միմյանց հասկացել ենք, որ կա առանցքային խնդիր, որի շուրջ տարաձայնություններ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  Նիստի ընթացքում նաև պայմանավորվածություն է եղել, որ քաղաքական ուժերը պետք է փորձեն  առավելագույնս կոռեկտ լինել միմյանց հանդեպ, ցեխ չշպրտել: ”Այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված