22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Ավերակած ի՞նչ թագավորի”. Ծառուկյան նախագահի թեկնածուին սատարելուց

“Այս պայքարը ոչ թե իշխանությունների դեմ ենք տանելու, այլ Հայաստանի համար ենք տանելու: Միայն բարի, արդար նպատակի համար կարող ենք միասնական նպատակի հասնել”,-այսօր Գյումրիում եռյակի հանարհավաքին իր ելույթում ասաց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այս օրերին ոստիկանները քաղաքացիներին կանչում են հարցազրույցների:

“Ոչինչ թող հանգիստ կանչեն, մեր ոստիկանությունն է, ուրիշինը չէ, մի քանի օր հետո իրենք էլ են փոխվելու, իրենց գործն են անելու, ծառայելու են իրենց խոստմանը, ոչ թե ազնիվ քաղաքացիներին հարցաքննության են կանչելու”,-նկատեց նա: Ա. Մարտիրոսյանի խոսքով` բոլորն էլ գիտեն, որ ձուկը գլխից է նեխված, համակարգը պետք  է փոխվի, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվելու:

Ապա լրագրողի հարցին, թե եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2018 թ-ի ընտրություններին առաջադրվի, “Ժառանգությունը” կսատարի նրան, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. “2018-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելն էլ էական չի լինելու, մի քանի հարյուր հազար քաղաքացու արտագաղթելուց հետո նշանակություն չի ունենա` ով է  լինելու նախագահը: Հայտնի խոսք է` ավերակած ինչ թագավորի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ