“Հանրահավաքի արդյունքներն իրենք չեն վայելելու”
“Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյան կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի, բայց ոչ հեկտեմբերի տասին: “Մինչև տարվա վերջ կսոտրագրվի, չնայած խնդիրներ կարող են լինել, ու կարող է նաև ներքին տասը լինել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ չի բացառում, որ եռյակի հետևում դրսի ուժերն են կանգնած:
“Ռուսական իմպերիան այլևս չի վերականգնվի: Հայաստանում մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի բանմ` հին ինստրուկցիայով աշխատող քաղաքական համակարգը խափամված է: Դահիճը և զոհը ձեռք ձեռքի տված կանգնած են: Մարդիկ չեն կարողանում իրենց կարծիքն ասել, ասում է ոչինչ, իմ դահիճի հետ կողջագուրվեմ: Նրանք չգիտեն, որ ամսի տասին հանրահավաքի արդյունքներն իրենք չեն վայելելու, հեղափոխությունը սկսում են ռոմանտիկները, կատարում են… Մոբիլիզացված հասարակությունն իրենց տրորելով անցնելու է”,-կարծում է Արշակյանը:
“Եռյակը պետք է հասկանա, որ այն նավը, որ խորտակում են, իրենց նավն է: Դրանք օգտակար իդիոտներն են: Եթե դուք մարդ եք բերում, հրավիրում ու վարձը տալիս եք, հոգում եք ծախսը, իմացեք, որ ձեր դեմ են ելնելու այդ մարդիկ, մարդիկ հոգնած են ձեր ռեժիմից, հետո ի՞նչ, որ շաբաթը մեկ ապահարզան եք տալիս ու միանում ենք իրար”: Սոս Գիմիշյանն էլ հավելեց, որ վատագույն տարբերակը կլինի, եթե եռյակին առաջնորդեն դրսի ուժերը, որովհետև այդ դեպքում երկրում ցնցումներ կսկեն:
Մանրամասները` տեսանյութում: