19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Մարտի մեկի” ախոյանները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են” /վիդեո/

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դրական է վերաբերում քաղաքական պրոցեսների ակտիվացմանը: Սակայն պատճառը ոչ թե եռյակի ազինվությունն է, այլ այն, որ այդ գործընթացների ընթացքում, ըստ նրա, իրական ընդդիմադիր ուժերը, լիդերները, որ նյութական ռեսուրս չունեն, ի հայտ կգան:  Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է եռյակին, ապա Գիմիշյանը չի բացառում, որ նրանք համագործակցում են նաև իշխանությունների հետ:

“Չեմ բացառում որ եռյակը իշխանության հետ համատեղ է գործում`քաղաքական դաշտը ամբողջովին զավթելու համար: Դա էլ է նորմալ, եթե կկարողանան խաբել ժողովրդի, լավ: Երեք նախագահների ոտքերն ու ականջները տեսանելի են: Բայց վատ է, որ այս ուժերը դրսից են ինչ-որ մի պրոցես բերում, որը կհանգեցնի ուկրաինական զարգացումների”,-նկատեց նա: “Մի խումբ օլիգարխներ պայքարում են նախկին մի խումբ օլիգարխների դեմ”: Գիմիշյանը վստահ է`եթե եռյակը գա իշխանության, ոչինչ էլ չի փոխվելու:

“Երեկվա արյուն թափողն ու արյոնազոհը միասին փաթաթվել են իրար”,-ասաց նա:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ևս չի հավատում եռյակի անկեղծությանը: ” “Մարտի մեկի” ախոյանները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են: Եթե դաշնակից էիք, տասը տարի առաջ էլ դաշնակից լինեիք, մեզ իրար դեմ չհանեիք: Մարդը իր դահիճի հետ կողջագուրվի՞, քանի որ ունի ավելի լավ ծրագիր…”:

Շարունակությունը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ